ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«Իսկ էդ ի՞նչ չափանիշներով»

«Իսկ էդ ի՞նչ չափանիշներով»
21.07.2024 | 15:23

Մարտին Քեմփբելի «Պատիժ» ֆիլմում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2010 թ. գլխավոր դերում՝ Մել Գիբսոն) կա մի դրվագ, երբ անվտանգության խորհրդական Ջիլբերը (նրան մարմնավորում է անգլիացի դերասան, ի դեպ, լոնդոնցի Ռեյ ՈՒինսթոնը), որ խնդիր ուներ «հետքերը խճճել», որոշակի մարդկային հանգամանքներից ելնելով, վերացնում է կառավարության ներկայացուցիչներին, որոնք այդ «հետքեր խճճելու» պատվիրատուներն էին, ըստ էության: Առհասարակ, լավ ֆիլմ է, եթե չեք դիտել, նայեք:

Մնում է սենատորը, որ ներքաշված էր կեղտոտ խաղերի մեջ, որի հետևանքով 3 ակտիվիստ էր սպանվել ու նաև գլխավոր հերոսի դուստրը, ապա սպանվել էր նրա ընկերը, ապա ընկերուհուն վրաերթի ենթարկելով հաշմանդամ էին դարձրել:

Եվ երբ Ջիլբերն ատրճանակն ուղղում է սենատորի վրա, նա ասելու այլ բան չգտնելով, կմկմալով արտաբերում է.

- Ես ԱՄՆ սենատո՛ր եմ... (իբր՝ էդ ու՞մ վրա ես զենք հանել)

- Ի՞նչ չափանիշներով,- ասում է Ջիլբերը և քաշում ձգանը:

Ասածս ի՞նչ է...

Այսինքն, արդեն ասացի, էլի: Հիմա, որ որոշ էակներ ասում են՝ ես դեպուտատ եմ, կամ, լավ՝ պատգամավոր եմ, կամ՝ նախարար եմ:

Էն Ջիլբերի տարբերակով ուզում ես վրա բերել.

- Իսկ էդ ի՞նչ չափանիշներով...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ