ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Արա ԱԼՈՅԱՆ. Բաքվեցի սազանդարն ու հայ դուդուկուհարը

    Արա ԱԼՈՅԱՆ. Բաքվեցի սազանդարն ու հայ դուդուկուհարը

    15.01.2013| 01:19
    Ադրբեջանի կլկլոց-ձայնարկություններն սկսել են ավելի ու ավելի բարձր հնչել, սակայն բարձր հնչեղություն չստանալ` հար և նման մթության մեջ հայտնված մենավոր մարդու ինքնապաշտպանական, ինքնաոգևորող բղավոցներին: Ակնհայտ է, որ Բաքուն ստի ու ապաքարոզչության միջոցով (այս բնորոշումները, ի դեպ, այլևս նույնացվել են ադրբեջանական իշխանությունների քաղաքական ուղեգծի հետ) խորացրել է արժեհամակարգային, և ոչ միայն, անհամատեղելիությունը ինչպես անդրկովկասյան, այնպես էլ, առավել ևս, եվրոպական ընտանիքի հետ, եթե վերջինիս առնչությամբ, իհարկե, տեսական հնարավորություններ պահպանել է մեր աշխարհագրական, բայց ոչ երբեք պատմականի ձգող «հարևանը»:
  • Անահիտ Բախշյան. Առայժմ ընդամենը հրապարակում եմ նամակը

    Անահիտ Բախշյան. Առայժմ ընդամենը հրապարակում եմ նամակը

    14.01.2013| 15:46
    Հայոց լեզվի և գրականության շտեմարանների հարգելի հեղինակներ, հրապարակում եմ 12-րդ դասարանի աշակերտ Մուշեղի ֆեյսբուքով ինձ ուղղված նամակը, որն անհանգստացրեց ինձ: «Բարև Ձեզ տիկին Բախշյան, մի խնդրանք ունեմ: Միակ մարդը, ով կլսի ինձ, կարծում եմ` Դուք եք:
  • Աշոտյանի հոգուն հասցրել են

    Աշոտյանի հոգուն հասցրել են

    11.01.2013| 18:35
    «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն օրերս «խիստ անձնական» գրառում է տեղադրել իր «պատին». Չխախտելով քաղաքավարության նորմերը` նա բառացիորեն խնդրել է բոլոր «ծանոթ-անծանոթ», «հեռու և մոտ» ընկերներից և իր էջի բաժանորդներից պահպանել ՖԲ-ում իր հետ շփվելու վիրտուալ վարքականոնի հետևյալ սկզբունքները.
  • Սերգո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. «Ճորտին չեն ինդուստրիալիզացնում»

    Սերգո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. «Ճորտին չեն ինդուստրիալիզացնում»

    09.01.2013| 17:10
    Հայը ճորտ չի եղել խորհրդային պետության մեջ: Ճորտին չեն ինդուստրիալիզացնում, շենացնում, նպատակաուղղված կերպով չեն ստեղծում բարգավաճման համար համապատասխան պայմաններ, ավերակների մեջ գտնվող երկրում չեն զբաղվում ամեն տեսակի շինարարությամբ: Չի՛ լինում այդպիսի ճորտ:
  • Սերգո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. «Աղքատ երկրում հեղափոխությունը ոչինչ չի կարող տալ»

    Սերգո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. «Աղքատ երկրում հեղափոխությունը ոչինչ չի կարող տալ»

    09.01.2013| 17:02
    Աղքատ երկրում հեղափոխությունը ոչինչ չի կարող տալ, իշխանության կգան նոր ուժեր, որոնք կվարվեն այնպես, ինչպես նախորդները: Շատ բան կփոխվի, եթե հաջողվի ցանկացած ճանապարհով ստեղծել հզոր տնտեսություն: Դրա համար հարկավոր է առաջին հերթին լուծել ԼՂՀ-ի խնդիրը: Միայն պատերազմը բացառելուց հետո կարելի է անցնել տնտեսության զարգացման խնդիրներին, միայն այդ դեպքում Հայաստանը կդառնա ներդրումների համար հարմար երկիր:
  • Մի´ կտրեք ձեր եղունգները

    Մի´ կտրեք ձեր եղունգները

    08.01.2013| 16:04
    Լրատվական որոշ կայքերի «վերլուծական» հրապարակումները, ինչպես նաև որոշ ակտիվիստների գրառումները 2013-ում ավանդաբար սկսվեցին «քննադատություններով»:
  • Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. Հայեր, դուրս հանեք ձեր ներսի բոյկոտը

    Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. Հայեր, դուրս հանեք ձեր ներսի բոյկոտը

    30.12.2012| 13:57
    Իմ պատկերացմամբ՝ մեր ազգի գլխավոր խնդիրը անհատի հոգեբանության ու գիտակցության մեջ ընդհանուրից ԲՈՅԿՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ զգացողության դոմինանտության առկայությունն է եղել և դեռ շարունակում է լինել:
  • Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Ամանորի գիշերը նա մեզ արդեն երկնքից էր ժպտում

    Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Ամանորի գիշերը նա մեզ արդեն երկնքից էր ժպտում

    29.12.2012| 18:21
    19 տարի առաջ այս օրը Նա արդեն մեզ հետ չէր: Չնայած վաղուց Ամանորին չէր սպասում, բայց Ամանորի գիշերը Նա մեզ արդեն երկնքից էր ժպտում...
  • Վարդգես ՕՎՅԱՆ. Ինչպիսի՞ն է լինելու 2013-ը

    Վարդգես ՕՎՅԱՆ. Ինչպիսի՞ն է լինելու 2013-ը

    28.12.2012| 20:24
    Հայոց լեռնաշխարհում մի տարի էլ է գլորվում գրողի ծոցը... Ներողություն, պատմության գիրկը. խաբեությունների, կեղծ խոստումների, պետական-հանրային ունեցվածքի թալանի, քաղաքական ծաղրածուների գզվռտոցներով լի էժանագին շոուների, ծայրը չերևացող արտագաղթի քարավանի, լուռումունջ-հլուհնազանդ գոյատևման, անհույս սպասումների ևս մի տարի:
  • Երան ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ. Ճշմարիտ ուրախութիւն, որ ոգեկան է

    Երան ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ. Ճշմարիտ ուրախութիւն, որ ոգեկան է

    28.12.2012| 20:23
    Տօնական եռուզեռ է ամենուր: Ճանապարհները այնքան են խցանուած ինքնաշարժներով, որ տեղ մը երթալու համար՝ կանուխէն պէտք է որ ճամբայ ելլես: Իսկ շուկաները կը վխտան հոծ բազմութեամբ, պահ մը ենթադրել տալով, որ ձրի ապրանք կը բաժնեն ամենուն: