Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Վեց տասնամյակ առաջ

Վեց տասնամյակ առաջ
27.03.2024 | 09:42

Բանակից նոր էի վերադարձել, վերցրի մի քանի բանաստեղծություն և գնացի «Գրական թերթ»-ի խմբագրություն։

Խմբագրատանը մի խումբ գրողներ՝ Գեղամ Սարյանը, Ստեփան Կուրտիկյանը, Սաղաթել Հարությունյանը և էլի ուրիշներ, նստած զրուցում էին:

Ծոցագրպանիցս հանեցի մի քանի քառածալ թուղթ և դրեցի գրասեղանին։

-Էս ի՞նչ է,- հարցրեց Գեղամ Սարյանը։

-Բանաստեղծություններ,-ցածր ձայնով ասացի ես;

Գեղամ Սարյանը հպանցիկ նայեց և ասաց՝ կտպենք, գրիր։

Մոտ երկու շաբաթ անց «Գրական թերթ»-ում «Տագնապներ» խորագրով լույս տեսավ բանաստեղծությունների իմ շարքը։

«Գրական թերթ»-ում էն ժամանակ տպվելը շատ դժվար էր։ Փոխանակ ոգևորվեի, գրեի, գիրք պատրաստեի տպագրության, որոշեցի, որ ինձնից նշանավոր բանաստեղծ չի ստացվի և մոտ 300 բանաստեղծություն, որոնցից մի քանիսը մինչև հիմա էլ հիշում եմ անգիր, հանձնեցի կրակին ի պահ։

Վաթսուն տարի անց, այսօր գրեցի մի բանաստեղծություն, գուցե և վերջինը և որոշեցի ներկայացնել ֆեյսբուքյան ընթերցողներին։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Հ.Գ.

Ինչու՞ ճամփաս չէր գտնում քեզ․․․

Ցուպը ձեռքիս հազար տարվա

Խենթ ու խելառ ճամփորդ եմ մի,

Մերթ հուսահատ, մերթ հուսավառ

Քեզ եմ փնտրում

Մութ հանդերում Տիեզերքի։

Իմ ծերացած արեգակը

Արդեն խոնարհ մայր է մտնում․

Օ՜, Տեր․․․ Օ՜, Սեր, Սիրո խարույկ,

Արևելքում, Արևմուսքում,

Աստղոց աղոտ լույսերի տակ

Ցուպը ձեռքիս քեզ եմ փնտրում։

Հեռու աստղից ձայն լսեցի․

Կոր ուերս վեր բարձրացան,

Խոլ ուժերս վերադարձան․

Հրաշք աղջիկ, դից-դիցական,

իջիր Աստղից, մոտեցիր ինձ։

Արդեն մի դար փնտրում եմ ես,

Անխիղճ ճամփաս այսքան երկար

Ախր, ինչու՞ չէր գտնում քեզ։

Հրաշք աղջիկ, դից-դիցական,

Իջիր Աստղից, մոտեցիր ինձ,

Ես քո բույրով, ես քո թույրով,

Ոսկեցնծուն գինով արբեմ,

Լինեմ Սերդ, Տերդ լինեմ,

Ես քեզ համար Տիեզերքում

Ոսկեխոյակ տուն կշինեմ․․․

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ