ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչու՞ Հայաստանը չի ճանաչել Պաղեստինի անկախությունը

Ինչու՞ Հայաստանը չի ճանաչել Պաղեստինի անկախությունը
14.10.2023 | 13:14

Օրերս իմ հրապարակման ներքո բուռն քննարկում սկսվեց, քանզի գրել ու հիմնավորել էի, որ ՀՀ-ն Պաղեստին-Իսրայել հակամարտության մեջ շահ ու դաշնակից չունի. իրավիճակը, իհարկե, կարող էր այլ լինել, եթե Արցախը մնար Հայկական ու Հայաստանն էլ մնար Արցախի անվտանգության երաշխավորը (թե ինչու՞, բացատրեմ քիչ անց):

Բայց, ցավալի փաստի ուժով, այլևս այդպես չէ: Վերադառնալով բուն նյութին` ուղղակի կնշեմ, որ Իսրայելի պաշտոնական վերաբերմունքը ՀՀ-ին պարզից էլ պարզ է, բայց Պաղեստինն էլ ջերմ վերաբերմունք չունի ՀՀ-ի հանդեպ ու՝ շատ օբյեկտիվ պատճառաբանությամբ.

Հայաստանը տարածաշրջանի միակ և այն 55 պետություններից է, որը չի ճանաչել Պաղեստինի անկախությունը. մնացած 193 ՄԱԿ անդամ պետություններից 138-ը ճանաչել են այն, ընդ որում, մեր տարածաշրջանում թե´ Ադրբեջանը, թե´ Թուրքիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը, բոլոր արաբական պետությունները, Իրանը, Չինաստանը, ՌԴ-ն, անգամ ԵՄ որոշ անդամներ են ճանաչել Պաղեստինի անկախությունը, Աֆրիկյան և Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր պետությունները. անգամ Ուկրաինան ու Իսլանդիան են ճանաչել Պաղեստինի անկախությունը:

Պաղեստինի անկախությունը չեն ճանաչել բացառապես Արևմտյան համակարգի ֆրոնտմենները` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Բրիտանիա, Իսպանիա, Իտալիա, Մերձբալթյան եռյակ, Բենելյուքս, առաջնային ազդեցության այլ երկրներ և... Հայաստանը:

Կյանքը այդպիսի բան է. եթե դու չես ճանաչում Պաղեստինում սեփական հողի վրա անկախության համար կռվող արաբների անկախությունը, ոչ ոք էլ չի ճանաչելու քո իսկ հողի վրա քո իսկ անկախությունը ու դրա համար մղվող պայքարը. արդյունքն Արցախի միջազգային ճանաչման իսպառ բացակայությունն էր ու համատարած լռության պայմաններում ողբերգական անկումը:

Այժմ հռետորական հարց. ինչու՞ Հայաստանը 1991թ սկսած առ այսօր չի ճանաչել Պաղեստինի անկախությունը:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2884

Մեկնաբանություններ