Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Հատուկ դիմում եմ հայրենակիցներիս այն մեծ հատվածին, ովքեր մոլագարության նոպայի մեջ ընկած չարախնդում են արցախահայության ողբերգության վրա

Հատուկ դիմում եմ հայրենակիցներիս այն մեծ հատվածին, ովքեր մոլագարության նոպայի մեջ ընկած չարախնդում են արցախահայության ողբերգության վրա
01.10.2023 | 09:34

Որ օտարամոլ եք, ռուսաֆոբ կամ արևմտաֆոբ՝ քաղաքական դիրքորոշում է, խնդիր չեմ տեսնում։

Կյանքիս լավագույն տարիները ծախսել եմ այդ ոլորտում իմը ներկայացնելու, համբերատար բանավիճելու, ինչպես նաև սուր, բայց կոռեկտ հակադարձելու վրա։

Հատկապես ռուսաֆոբներդ, երբ ոգևորվեցիք Արցախից հրաժարվելու ակտիվացման գործընթացով՝ բավարարվեցի ձեզ ապուշ անվանելով։

Բայց բռնի տեղահանված արցախահայերի դժբախտության վրա ցինիկաբար չարախնդալն ու գլխավոր հանցագործներին շրջանցելով նրանց որպես մեղավորներ թիրախավորելը աններելի է.

Դա դուրս է նույնիսկ մարդկային ցինիցմի սահմաններից։

Նման բան չեն անում անմեղ անասուններն ու գիշատիչ գազանները, առնետներն ու լեշակեր չախկալները։

Այս պահին դուք ձեզ դրանցից վատ եք դրսևորում։

Ձեզ ո՞վ է ասել, որ բոլոր բռնի տեղահանվածների հայացքը նույն ուղղությամբ է ուղղված եղել։ Ո՞վ է թույլ տվել ենթադրել, որ հիմա շրջվելու է հակառակ ուղղությամբ։

Բարոյական ի՞նչ իրավունք ունեք հարազատներ կորցրած, երեխաների հետ անօթևան մնացած դժբախտ զոհին նույնացնել նրա իրավունքների, անվտանգության համար պատասխանատուների հետ, եթե նույնիսկ, ըստ ձեզ, նրանք բոլորը հանցավոր են։

Վերջին հաշվով մի՞թե այնքան մոլեգար եք, որ իրական հանցավորներին շրջանցելով չեք կարող մի երկու օր սպասել, հետո թիրախավորել ձեր տհաս կարծիքով մեղավոր ժողովրդին։

Կոպիտ ստացվեց, բայց ընդունեք որպես սթափեցնող ապտակ ու լրջացեք։

Մի՛ փորձեք արդարանալ, ձեր պահվածքը ներում չունի։

Եթե գրագետ մարդ եք, բայց մոլագարության նոպայի մեջ՝ հանգստացեք, մի պահ դադար տվեք, կանցնի։ Հիմա չեք զգում, որ ցեղասպանություն բառը կրկնելով չարախնդում եք համամարդկային մեծ ողբերգության վրա։

Սթափ ընկերներիս խնդրում եմ տարածել զայրույթս հատկապես այսպիսի մոլագարների որջերում։

Ահավոր ամոթ է ազգիս համար, պետք է դադարեցնել։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2650

Մեկնաբանություններ