Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Ռուբե՛ն, դու ոչ թե բանտում ես, այլ հայ ժողովրդի սրտում

Ռուբե՛ն, դու ոչ թե բանտում ես, այլ հայ ժողովրդի սրտում
30.09.2023 | 10:26

Ռուբեն Վարդանյանի ձերբակալության առթով Հայաստանի կառավարությունը պետք է իր ձայնը բարձրացներ աշխարհով մեկ։ Բայց Նիկոլի թիմը մինչև բերանն ու քիթը խրված դավաճանության մահահոտ տիղմի մեջ գերադասում է լռելյայն տանել հայի և հայության ամեն մի նվաստացում։ Դա այդպես է, քանի որ դավաճանն ազգություն չունի, քանի որ Նիկոլն իքն էլ է Էրդողանի և Ալիևի հետ միասին մասնակցել Արցախի ոչնչացման ծրագիրը կազմելուն և այն պահել է խիստ գաղտնի, որ հանկած չձախողվի։

Արցախահայերը հեռանում են իրենց դարավոր Հայրենիքից, այն թողնելով արյունարբու Ալիևի՝ թաթար-ազերի վաչկատուն ցեղին, որը հայտնվել է Անդրկովկասում երեքուկես դար առաջ։ Մի ժամանակ բորենին խնդրում էր, որ գրավված շրջաններից գոնե երկուսը վերադարձվի Ադրբեջանին։

Արդարությունը, խիղճը, կարեկցանքը հատնում է երկիր մոլորակի վրա․ նենգ ու մարդատյաց Ալիևը Թուրքիայի և Նիկոլի օգնությամբ հետ ստացավ ո՛չ միայն հիշատակված շրջանները, այլև Արցախն էլ հետը։

Բայց այդքանը չի գոհացնում նրան․ ճիվաղը կալանավորում է իրենց Հայրենիքից պարտադրանքով հեռացող հարյուրավոր մարդկանց՝ ենթարկելով դաժան կտտանքների։ Օրվա խոսակցության գլխավոր թեման Ալիևի հերթական ոճիրն է․ Արցախից հեռանալիս «տեռորիզմի» մեղադրանքով կալանավորել է մեծ հումանիստ, հայտնի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին, որն իր հայրենակիցներին սփոփելու համար երկար ժամանակ գտնվում էր Ստեփանակերտում։

Մարդու և մարդկության անունն արատավորող Ալիևից ամեն ինչ սպասելի է։

Աշխարհի բարի մարդիկ, որտեղ էլ որ լինեք, եթե երբևիցե դավանել եք արդարությանն ու գեղեցկությանը, բարձրացրեք ձեր ձայնը հանուն Ռուբեն Վարդանյանի։ Աստված ամեն ինչ լսում և ամեն ինչ տեսնում է, Աստված կգոհանա, որ դուք ապրում եք իր պատվիրանների հավատարմությամբ։

Ինչ կուզեի այս պահին ես. ես կուզեի Ռուբեն Վարդանյանն իմանա, որ Հայ ժողովուրդն իր հետ է, որ նա բոլոր ժամանակների Մեծ հայերից մեկն է, և նրա անունն ու գործը չեն ջնջվի պատմության ոսկե էջերից։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ