Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Թշնամուն ստորագրություններով չեն հաղթում

Թշնամուն ստորագրություններով չեն հաղթում
28.08.2023 | 19:50

Հարգելինե՛րս, սիրելինե՛րս, նիկոլը ձեր «հեռացի՛ր», «գնա՛» կոչերին չի անսալու։ Ոչ էլ ձեր հայաքվեներն ու «Հայաքվե 2»-ն է բանի տեղ դնելու։ Թշնամուն կոչերով ու ստորագրություններով չեն հաղթում։

Մինչև էս պարզ ճշմարտությունները չհասկանաք ու շարունակեք ժամավաճառությամբ զբաղվել, ոչ մի բան էլ չի ստացվելու։ Ներքին թշնամին պարզապես փուռն է տալու մեզ բոլորիս։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2343

Մեկնաբանություններ