Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Խոստացել են

Խոստացել են
28.08.2023 | 12:54

Ավինյան Տիգրանն այսօր բերանից թռցրեց, թե բա` ՀԼԸ վարչապետ չեմ։

ՀԼԸ՝ չի, այսինքն, դա կա հեռակա պլաններում, պարզ է՞։

Ես վաղուց էի կասկածում, որ դա իրեն խոստացել են։

Ախր, ինքն ո՞վ էր, որ օդից՝ փոխվարչապետ, քովիդի ժամանակ՝ ՀՀ պարետ։ Ու ընդհանրապես, ամենաշատ պաշտոններ ունեցողն է՝ բուհից սկսած, բանկով վերջացրած։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ