-
18.01.2021|
21:19
Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, մինչդեռ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց:
-
18.01.2021|
21:16
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է որոշումը համաձայն որի «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ:
-
18.01.2021|
21:04
Կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ:
-
18.01.2021|
20:59
Վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի հրամանագրով Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:
-
18.01.2021|
15:03
Covid-19 վարակի ախտանիշների ի հայտ գալուց հետո անձը կարող է վարակիչ լինել 8-9 օր, PCR թեստերի արդյունքները շատ ավելի երկար ժամանակ կարող են դրական արդյունք ցույց տալ, սակայն դա չի նշանակում, որ տվյալ անձը վարակիչ է՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին հարցազրույցում տեղեկացրել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը:
-
18.01.2021|
14:56
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց կառավարության ներկայացրած «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
-
18.01.2021|
14:52
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 90-ով՝ հասնելով 164 676-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
18.01.2021|
14:49
Ադրբեջանի նախագահը և իշխանության մյուս մարմինները ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
-
18.01.2021|
11:42
Իսրայելի 13 բնակիչ Pfizer ընկերության պատվաստանյութն ստանալուց հետո դիմային նյարդի ժամանակավոր կաթված են ստացել: Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացած 600 մարդկանցից 70 տոկոսը ներարկման տեղում անհարմարության և ցավի զգացողություն է ունեցել:
-
17.01.2021|
16:12
Հայ հասարակությանն այլևս ոչ մի բանով հնարավոր չէ զարմացնել ու զայրացնել։ Մենք անտարբեր ենք դարձել ամեն ինչի հանդեպ, մենք մեր ձեռքով մեր պետությունը կործանում ենք, ու դա անում ենք առանց սեթևթանքի, հստակ քայլերով ու միմյանց աչքերի մեջ ուղիղ նայելով։