Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կառավարման այսօրվա համակարգը համակարգված կործանման ուղին է բռնել

Կառավարման այսօրվա համակարգը համակարգված կործանման ուղին է բռնել
07.09.2024 | 17:00

Միայնակ կամ փոքր ուժերով համակարգի դեմ պայքարելը հոսանքին հակառակ լողալու պես բան է: Դժվար չէ կանխատեսել, թե նման նախաձեռնություններն ինչով են ավարտվելու: Հատկապես, որ առավել ուշադիրներս նման օրինակներ տեսել ենք: Նման նախաձեռնություն դրսևորած մարդիկ ելույթներ են ունեցել, լավագույն դեպքում, ակցիաներ են կարողացել իրականացնել, հետո նրանց համակարգը խժռել է: Թող չթվա, թե գրառումս համակարգ հասկացության դեմ է: Համակարգն անհրաժեշտություն է երկրի մասշտաբով կառավարում իրականացնելու համար, որպեսզի քաոս չլինի: Այստեղ հարցն այսօր գոյություն ունեցող համակարգի մասին է, որը համակարգված կործանման ուղին է բռնել: Համակարգ, որի գործունեությունը, եթե մի նախադասությամբ բնութագրեմ, հետևյալն է՝ դե, յոլա գնանք, մինչև տեսնենք ինչ ա լինում: Հենց այդ մոտեցումն է կործանարար լինելու: Հասկացողը հասկացավ:

Արամ Աբաջյան

Ծաղրանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 9961

Մեկնաբանություններ