Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Իրանը շատ լավ հաշվարկում է բոլորի քայլերը

Իրանը շատ լավ հաշվարկում է բոլորի քայլերը
07.09.2024 | 13:46

Իրանի խորհրդարանի «Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության» հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին անդրադարձել է, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքին։

«Զանգեզուրի միջանցքը կեղծ միջանցք է, այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, այդ թվում՝ Իրանի, ուստի Իրանը կտրականապես դեմ է դրան։ Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքը իրականություն դարձնելու պատրվակով տարածաշրջանում Իրանի դերի նվազեցման ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման երազանքներ ունեցողներին, որ նման որոշումները կարող են թանկ և ծանր հետևանքներ ունենալ իրենց համար»։

Պատահական չէր, որ Իրանին փորձում էին ներքաշել Իսրայելի հետ հակամարտության մեջ՝ բացելով ճակատ Իրանի համար, որպեսզի այս կողմի վրա այսքան կենտրոնացած չլինի։ Մեկ ամիս առաջ բոլորը սպասում էին, որ Իրանը հարվածելու է Իսրայելին, նույնիսկ հիասթափվեցին, որ Իսրայելի հետ չմտավ պատերազմի մեջ, մինչդեռ Իրանը շատ լավ հաշվարկում է բոլորի քայլերը և իր քայլերն անում է այնպես, որ չվնասի խաղին։

Իսկ թե ինչու՞ են ակտիվացել հենց սեպտեմբերին նման խոսակցությունները, բարդ չի կռահել Բաքվի բռնապետի ախորժակի շարժառիթը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7131

Մեկնաբանություններ