Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Հիշատակդ թող միշտ օրհնությամբ լինի, սիրելի Հայր Սուրբ

Հիշատակդ թող միշտ օրհնությամբ լինի, սիրելի Հայր Սուրբ
26.01.2024 | 13:02

Չգիտեմ անհատապես կամ ազգովի ով որքան մեղք է գործել, որ այս վիճակում ենք հայտնվել, բայց վստահ կարող եմ ասել, որ մեր մեջ կան մարդիկ, ովքեր հաստատ արժանի չեն այս դժոխքին։

Այդ մարդիկ, առավել ևս, արժանի չեն մեր ժողովրդին այսպես կոտրված ու հուսահատ տեսնելով հեռանալ այս աշախարհից. իրենք ամեն ինչ են արել, որպեսզի մենք հաղթենք։

ՈՒ հիմա այսպես…

Ազնիվ չէ։

Չնայած…

Ես նաև վստահ եմ, որ այդ մարդկանց հավատքը թույլ է տվել իրենց տեսնել նաև մեր ժողովրդի հաղթանայած ապագան։ Ավելին՝ իրենք մասնակցելու են նաև ապագա հաղթանակների կերտմանը։ Վստահաբար մասնակցելու են։

Աստված լույսերի մեջ պահի հոգիդ, Հայր Հակոբ ջան։ Երիցս ճիշտ են այս պահին քեզ հիշող և քո հեռանալը սգացող մեր հայրենակիցները՝ դու Արցախի կնքահայրն ես։ Հիշատակդ թող միշտ օրհնությամբ լինի, սիրելի Հայր Սուրբ։

Հրանտ ՄԵԼԻՔ- ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3586

Մեկնաբանություններ