Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Համաշխարհային ճիվաղները նոր աղետ են նախապատրաստում. մարդկանց սպանելու առաջին և արագ միջոցը լինելու է բուն համավարակը-3

Համաշխարհային ճիվաղները նոր աղետ են նախապատրաստում. մարդկանց սպանելու առաջին և արագ միջոցը լինելու է բուն համավարակը-3
13.06.2023 | 14:16

(սկիզբը` այստեղ)

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), դատելով ամենից, պատրաստվում է նոր համավարակի՝ նոր փաստաթղթերով, նոր կանոններով, նախկինում եղածից ավելի կոշտ: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն օրերս հայտարարել է պատվաստումների գլոբալ անձնագրերի մասին:

Խոսքը համաշխարհային առողջապահական էլեկտրոնային, թվային անձնագրերի համաշխարհային համակարգի ստեղծման ու նշված անձնագրերի (հնարավոր է և միկրոչիպով չիպավորմամբ) ներդրման մասին է՝ չպատվաստվածների միջազգային ճանապարհորդությունները սահմանափակելու և նրանց պատվաստվել հարկադրելու համար: Նշված անձնագիրը տեղեկություններ կպարունակի տվյալ անձի բոլոր պատվաստումների և քաղաքացիների առողջական վիճակի մասին:

Եվրոպական հանձնաժողովը և ԱՀԿ-ն Ժնևում հունիսի 5-ին հայտարարել են թվային առողջապահության ոլորտում ամենամեծ նախաձեռնության և աննախադեպ գործընկերության մեկնարկի մասին: ԱՀԿ պաշտոնականհաղորդագրության համաձայն՝ կազմակերպությունը 2023 թ. հունիսին կսկսի աշխատել նոր գլոբալ համակարգի ստեղծման ուղղությամբ, որը հիմնված է Եվրոպական միության (ԵՄ) կողմից մշակված COVID-19 պատվաստումների թվային հավաստագրերի համակարգի (ԵՄ թվային սերտիֆիկացման ցանցի) վրա: ԱՀԿ գլոբալ համակարգի առաջին կառուցվածքային տարրը կսկսի գործել 2023 թ. հունիսին, իսկ առաջիկա ամիսներին կշարունակվի դրա փուլային զարգացումը։

Այս համակարգը դառնալու է ԱՀԿ թվային բժշկական սերտիֆիկացման գլոբալ ցանցի (ГСЦМС) առաջինտարրը, որի շրջանակներում թողարկվելու է, այսպես կոչված, թվային արտադրանքի լայն տեսականի:

Իրականում կեղծիք են ինչպես վերոնշյալ նախաձեռնության նպատակի վերաբերյալ ԱՀԿ հայտարարածը («գլոբալ սանիտարահամաճարակային անվտանգության ամրապնդման նպատակով»), այնպես էլ ԱՀԿ հրապարակած այն տեղեկությունը, որ այս նոր համակարգը «կոչված է նպաստելու բնակչության գլոբալ շարժունակությանը և պաշտպանելու ամբողջ աշխարհի քաղաքացիներին առկա և ապագա առողջապահական սպառնալիքներից, ներառյալ համաճարակներից»:

Ընդհակառակը՝ նոր համակարգը գրեթե ողջ աշխարհում առավել խստորեն սահմանափակելու է մարդկանց շարժունակությունը (պատվաստված չես՝ չես կարող ճանապարհորդել), պատվաստումներն էլ մարդկանց չեն պաշտպանելու արհեստական համաճարակներից ու համավարակներից, ինչպես չպաշտպանեցին COVID-19-ի, մասնավորապես, նրա մուտացիաների, տարատեսակների դեպքում: ԱՀԿ հաղորդագրությունն այլ լոլոներ էլ է պարունակում, ինչպես, օրինակ, այն, թե ԱՀԿ-ն հասանելիություն չի ունենա որևէ մեկի անձնական տվյալներին:

Վերևում արդեն նշեցինք, որ ԱՀԿ-ն պատրաստվում է նոր համավարակի: Ավելորդ չենք համարում հիշեցնել կազմակերպության գլխավոր տնօրենի մեկ այլ հայտարարություն , որով նա հանդես է եկել Ժնևում մայիսի 22-ին կայացած Առողջապահության համաշխարհային վեհաժողովում. «Պահպանվում է վիրուսի (COVID-ի-Ա. Հ.) ևս մեկ տարբերակի ի հայտ գալու սպառնալիքը՝ հիվանդացության և մահացության նոր ալիքներ հարուցող։ Չի վերացել նաև կյանքի համար էլ ավելի վտանգավոր հատկություններով նոր հարուցիչի առաջացման սպառնալիքը»:

ՈՒշագրավ է, որ դրանից շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում արդեն կոչ էին արել պատրաստվել նոր համավարակի: Մասնավորապես, «РИАНовости»-ի տեղեկացմամբ, «Bloomberg»-ը գրել է, որ առաջիկա տասնամյակում նոր վտանգավոր վիրուսի համավարակը կարող է խոցել աշխարհը, ուստի տվյալ սպառնալիքին պետք է պատրաստվել արդեն հիմա:

«Հավանականությունը, որ հաջորդ տասնամյակում կարող է սկսվել համավարակ, որը նույնքան մահացու է, որքան COVID-19- ը, 27,5 տոկոս է, քանի որ վիրուսներն ավելի հաճախ են առաջանում»,- նշված է «Bloomberg»-ի հոդվածում:

Իրականում արևմտյան վերոնշյալ ԶԼՄ-ի այս հրապարակումը, այսպես ասած, շեղող հնարք է՝ թե՛ ժամկետի, թե՛ համավարակի առաջացման հավանականությունն արտահայտող տոկոսի առումով: Համավարակը կարող է առաջանալ հենց այս տասնամյակում, նույնիսկ այս տարի կամ մոտակա տարիներին, իսկ դրա առաջացման հավանականությունն ավելի մեծ է:

«Bloomberg»-ը նշել է, որ մահացու վիրուսների առաջացման հաճախացումը կապված է կլիմայի փոփոխության, միջազգային ուղևորությունների թվի ավելացման, մոլորակի բնակչության թվի և կենդանիների միջոցով փոխանցվող հիվանդությունների սպառնալիքի հետ՝ այդպիսով թաքցնելով մեր ժամանակներում այդ վիրուսների, համաճարակների և հայտնի համավարակի արհեստական ծագումը:

«Bloomberg»-ի հրապարակումից ավելի վաղ, մարտի սկզբին ԱՄՆ հետախուզությունը, ինչպես տեղեկանում ենք «РИА Новости»-ի մեկ այլ հրապարակումից նախազգուշացրել է նոր կործանարար համավարակի առաջացման հավանականության մասին:

«Ամբողջ աշխարհի երկրները կանգնած են նոր հարուցիչների առաջացման կամ ներդրման (ընդգծումը՝ մերը) սպառնալիքի առաջ, որոնք կարող են հանգեցնել նոր կործանարար համավարակի»,- նշված է ԱՄՆ հետախուզական հանրության ամենամյա զեկույցում:

Դե ինչ ասել… Իսկը ամերիկյան ցինիզմ ու լկտիություն: Խոսքն այն երկրի հետախուզական ծառայությունների զեկույցի մասին է, որի ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, աշխարհի բազմաթիվ երկրներում ֆինանսավորում է հազարավոր կենսալաբորատորիաներ, դրանց ապահովել է արդիական սարքավորումներով, նշված կենսալաբորատորիաներին տալիս է համապատասխան հետազոտությունների ու մշակումների պատվերներ, դրանցում իրականացնում է ռազմակենսաբանական գործունեություն, ներառյալ՝ զբաղվում է կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծմամբ:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ