Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Արծվիկ Մինասյան. Եթե ժողովուրդը պահանջի, սահմանադրական ճանապարհով կունենանք պաշտոնազրկված դավաճան

Արծվիկ Մինասյան. Եթե ժողովուրդը պահանջի, սահմանադրական ճանապարհով կունենանք պաշտոնազրկված դավաճան
02.12.2020 | 21:06

Մեր նպատակն է ձևավորել այնպիսի անցումային կառավարություն, որի անելիքներն այս պահին հստակ են, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

«Ցավոք, իշխանությունը սա ոչ միայն չի գիտակցում, նաև հասարակության մի էական հատվածի հակառակն է տրամադրում՝ շարունակելով իր կեղծ լուրերն ու պառակտումները։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է։ Երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, երկուսուկես տարի պետությունը թուլացրել է իր վարչախմբով հանդերձ և այսօր փորձում է տարբեր հայտարարություններ ներկայացնել՝ իբրև իրեն պաշտպանելու միջոց», - ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա համոզված է՝ եթե ժողովուրդը հետևողական լինի, հեղափոխություն կլինի։ «Եթե ժողովուրդը պահանջի, սահմանադրական ճանապարհով կունենանք պաշտոնազրկված դավաճան, որին սպասում է նաև օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդումը, դրանից հետո կունենանք արժանապատիվ իշխանություն», - ասաց Մինասյանը։

Դիտվել է՝ 3995

Մեկնաբանություններ