Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հերթը ձեզ է հասել

Հերթը ձեզ է հասել
03.11.2020 | 20:55

Հետևելով պաշտպանության գերատեսչության հրապարակած այն հաղորդագրություններին, որոնք ներկայացնում են թշնամու կիրառած ռազմական տեխնիկան, տպավորություն է, թե թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախի վրա փորձարկեց 5-րդ սերնդի պատերազմներին յուրահատուկ գրեթե բոլոր զինատեսակները։ Այս ընթացքում խաղաղ բնակչության դեմ կիրառվեցին արգելված զինատեսակներ, անտառը ոչնչացնող ֆոսֆորն էլ այդ ամենին առավել անմարդկային դեմք հաղորդեց։


Այս ամենը եվրոպական որևէ երկրի պարագայում մեծ աղմուկի ու միանգամից հազար ու մի պատժամիջոցների, իրավական գործընթացների հիմք կդառնար, բայց Արցախի դեպքում համր է այդ հանրությունը։ Կույր ու իր շահերից դուրս է Ադրբեջանի սկսած ագրեսիան։ Եվրոպան չի տեսնում հայ ժողովրդի էթնիկ զտման թուրք-ադրբեջանական համառ նկրտումները։ Արդյունքում այսօր իրենք գործ ունեն ահաբեկչության հետ, այդ երկրները կամաց-կամաց ներքաշվում են այդ ճահիճը։


Արգելված զինատեսակների հերթն էլ կգա ու կրկին արդեն ուշացած ծեր Եվրոպան կհասկանա, երբ հանցագործությունը չես դատապարտում, այն նոր հանցագործություն է ծնում։ Միայն մի բացառությամբ․ արդեն դու ես հայտնվում այդ հանցագործների թիրախում։ Ընդհանրապես Եվրոպայի ապագան այս տեմպերով, արժեհամակարգի այսպիսի կորստով շատ մռայլ է, ու այդ կործանումն ավելի է արագացնում Թուրքիան՝ եվրոպական քաղաքներում խնամքով «թաքցրած» իր վարձկաններին ակտիվ գործի դնելով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ