«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արման Թաթոյան. Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս

Արման Թաթոյան. Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս
20.10.2020 | 21:27

Հայ-ադրբեջանական պատերազմում կարևոր է հաշվի առնել ահաբեկչական խմբերի առկայությունը, որն այլևս միջազգայնորեն հաստատված փաստ է: Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ հակառակորդի կողմից եղած հարձակումները թիրախային և տարբերակում չդնող հարձակումներ են, որոնք իրականացվում են արգելված՝ կասետային զինատեսակներից։ «Այստեղ ևս մեկ կարևոր գործոն կա, դա հսկայածավալ ատելության խոսքն է, որն առաջին օրվանից ուղեկցում է ողջ պրոցեսին: Ադրբեջանում եղել է պետական բարձր աջակցություն վայելող ատելություն: Սոցցանցերի էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, ինստիտուցիոնալ բնույթ են կրում։ Բռնության տեսարաններ տարածելով, թիրախավորելով երեխաների, տարեցների՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների և վայրագությունների համար»,- ընդգծեց Թաթոյանը: Նա նշեց, որ այս ամենը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական շղթային բաղադրատարրեր, վերլուծությունը ցույց է տալիս՝ խոսքը Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման մասին է: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ից հարվածներ են հասցվել նաև ՀՀ քաղաքներին ու գյուղերին՝ Սոթք, Շատվան, Մեծ Մասրիկ, Կութ և այլն․ «Այստեղ փաստահավաք աշխատանքներն արել են սեպտեմբերի 30-ին, աշխատանքներն իրականացնելու օրը ևս ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված ենք եղել դադարեցնել փաստահավաք աշխատանքները, հետո շարունակել ենք, բայց հաջորդ օրն ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ էին հացրել այնտեղ, որտեղ մենք փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել, որի արդյունքում ունեցանք մեկ սպանված քաղաքացիական անձ և երկու վիրավոր»:

Դիտվել է՝ 3333

Մեկնաբանություններ