«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՀԿ-ն հերքում է աշխարհում COVID-ի երկրորդ ալիքի առկայությունը

ԱՀԿ-ն հերքում է աշխարհում COVID-ի երկրորդ ալիքի առկայությունը
13.10.2020 | 21:10

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցան «Համավարակ 2020. մարտահրավերներ, լուծումներ, հետևանքներ» գիտաժողովում ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ կորոնավիրուսի տեսակները և ձևերը հերքում են երկրորդ ալիքի առկայությունը: «Կորոնավիրուսի տեսակները և ձևերը ցույց են տալիս, որ համավարակի երկրորդ ալիք գոյություն չունի», - ասել է Նիցան:


Կան պետություններ, «որտեղ աճ կա կորոնավիրուսի դեպքերի քանակով, բայց կան նաև տարածքներ, որտեղ անկում է», - ասել է նա: «Մենք ամեն օր նայում ենք այս իրավիճակին, ուսումնասիրում ենք իրավիճակն այն երկրներում, որտեղ անկում կա (դեպքերի քանակով)», - բացատրել է ԱՀԿ ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ «շատերը չեն գիտակցում, որ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն է»՝, որովհետև աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է ծանր հիվանդ: «Բայց այս 5 տոկոսը շատ է տառապում, նրանց կյանքը վտանգված է, դժվար է ասել, բայց նրանց համար շատ դժվար է», - ամփոփել է Նիցան:

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ