«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ա­մուր թի­կունքն էլ է շատ կարևոր

Ա­մուր թի­կունքն էլ է շատ կարևոր
09.10.2020 | 00:41

Այս օ­րե­րին Ար­ցա­խում մեծ ա­ռա­քե­լու­թյուն են ի­րա­կա­նաց­նում Հի­պոկ­րա­տի երդ­վյալ­նե­րը, ով­քեր պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րից կազմ ու պատ­րաստ են՝ ա­մեն գնով փր­կե­լու մարդ­կա­յին կյան­քեր: Ճար­տար քա­ղա­քի բժշ­կու­հի Հաս­միկ Ղահ­րա­մա­նյա­նը հա­զիվ ժա­մա­նակ գտավ, որ մի քա­նի խոսք փո­խա­նա­կի: Ան­ցու­դարձն այն­քան շատ է լի­նում, որ պար­զա­պես բու­ժանձ­նա­կազ­մը ամ­բողջ օ­րը զբաղ­ված է, ա­մեն մեկն իր պար­տա­կա­նու­թյու­նը գի­տի, որն էլ փայ­լուն են կա­տա­րում:


Բժշ­կու­հին հա­մես­տո­րեն տոպ­րակ­նե­րից հա­նում է Հա­յաս­տա­նից օգ­նու­թյան տես­քով ե­կած դե­ղո­րայ­քը, վի­րա­կա­պե­րը ու խնդ­րում Աստ­ծուն, որ դրա կա­րի­քը եր­բեք չլի­նի: Ար­դեն հար­մար­վել են նկու­ղա­յին պայ­ման­նե­րին, չնա­յած մի քիչ ան­սո­վոր է նման պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լը, բայց այս դժ­վա­րու­թյունն էլ կհաղ­թա­հա­րեն: Բո­լո­րի տրա­մադ­րու­թյու­նը բարձր պա­հե­լով` ա­զատ ժա­մա­նակ հի­վան­դա­նո­ցի տար­բեր մա­սե­րով քայ­լում է, ա­սում է ՝ վա­խե­նա­լու բան չկա, թող ի­րենք վա­խե­նան, մեզ ի՞նչ է ե­ղել:
«Հա­յը փայ­լում է ճա­կա­տում և թի­կուն­քում»։ Ա­յո, այդ­պես է: Ա­մուր թի­կունքն էլ է շատ կարևոր, և վս­տա­հա­բար կա­րող եմ ա­սել, որ ա­մուր, ա­վե­լին՝ ա­մե­նաա­մուր թի­կունքն ու­նենք, իսկ սահ­մա­նի քաջ տղա­նե­րի մա­սին դեռ դա­րե­րով կխո­սենք, քա­նի որ նրանց բա­ցա­ռիկ հայ­րե­նա­սի­րու­թյունն է փր­կում մեզ: Դեռ կանք: Կհաղ­թենք ու կլի­նենք:

Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 8793

Մեկնաբանություններ