Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Աշխարհի բաժանումը հնարավորինս հավասարազոր և ինքնաբավ աշխարհաքաղաքական ու տնտեսական բլոկների

Աշխարհի բաժանումը հնարավորինս հավասարազոր և ինքնաբավ աշխարհաքաղաքական ու տնտեսական բլոկների
01.09.2024 | 10:02

Մոտ ապագայում աշխարհաքաղաքական դինամիկայի հիմնական խնդիրը լինելու է աշխարհի բաժանումը հնարավորինս հավասարազոր և ինքնաբավ աշխարհաքաղաքական ու տնտեսական բլոկների, որը կարող է դառնալ ժամանակավոր հավասարակշռության պայմաններից մեկը հակամարտ կողմերի միջև։

Բայց սա հարցի միայն հզորությունների հետ կապված ասպեկտն է, բայց դրանից, կա նաև ժամանակի մեջ հզորությունը հաստատուն պահելու կամ էլ, լավագույն դեպքում, այն աճեցնելու պրոբլեմը, այսինքն, հակամարտության մեջ կայուն մնալու պրոբլեմի էներգետիկ կողմը, որը կապված է բնական և արհեստական ռեսուրսների հետ։

Վերջինիս, այն է՝ արհեստական ռեսուրսների տակ, հասկացվում է զարգացումը, որն էլ ուղեկցվում է նոր գիտելիքի ի հայտ գալով կամ էմերջենսով։

Հզորութան ու էներգիայի առկայությունը հակամարտության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, քանի որ, դրանցից բացի, կա նաև պրոցեսների կառավարման ասպեկտը, այսինքն, հարցի մարդկային կողմը։

Վերջինս, այսինքն, հակամարտությունների կառավարման մարդկային կողմը, որոշվում է էլիտաների որակով և նրանց որոշումները իրականացնող մարդկանց պասիոնարության մակարդակով, որը կարելի է բնութագրել որպես որևէ նպատակի ձգտելու պրոցեսում մարդկանց գործողությունների ինքնամոռացության չափը, որը գոյաբանական պայքարում նրանց ինքնազոհության գնալու չափն է նաև։

Այսինքն, աշխարհաքաղաքական պրոցեսներում հաջողության հասնելու համար պետք է ունենալ 1․ հզորություն, 2․ էներգիա, 3․ ռեսուրսներ, 4․ պասիոնար կատարողներ և 5․ այդ ամենը էֆեկտիվորեն կառավարող պասիոնար էլիտա։

Եթե այս հինգ հատկությունների, ունակությունների ու կարողությունների փնջին ավելացնենք նաև տարածքային իմաստով ստրատեգիական խորությունը, ապա դրանք լիովին կարող են ծառայել որպես հիմք որևէ աշխարհաքաղաքական բլոկի կազմավորման համար։

Աշխարհում բոլորը չէ, որ ունեն ինքնաբավ աշխարհաքաղաքական բլոկ սարքելու այս անհրաժեշտ բաղադրիչների վեցյակը, բայց տարբեր տեսակի միությունների տեսքով դրան կարելի է մոտենալ, որն էլ կլինի աշխարհի առաջիկա վերաբաժանման հետ կապված բլոկային քաղաքականության իմաստը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 15002

Մեկնաբանություններ