Վարքագծային փոփոխությու՞ն, թե՞ կոնկրետ խնդրի լուծում
05.06.2020 | 01:02
Մեր երկրում համավարակի տարածումը կանխելու նպատակով կիրառվող միջոցառումները միանշանակ չեն ընդունվում։ Վերևներում միախմբված գործելու փոխարեն՝ սխալների «հաշվառում» են անում։ Անհասկանալի ու տարերային են նաև հասարակական տրամադրությունները։ «Ինչո՞վ է պայմանավորված ստեղծված իրավիճակը և ի՞նչ պետք է արվի՝ կանխելու համար ճգնաժամը» հարցերն ուղղեցինք կառավարման և զարգացման խորհրդատու ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։
«Ես խնդիրը դիտարկում եմ ոչ թե քաղաքական, այլ կառավարման տեսանկյունից։ Ցանկացած կազմակերպություն, կազմակերպության ղեկավարությունը, տվյալ դեպքում՝ իշխանությունները, գիտակցելով, որ ինչ-որ հարցում թերացել են, սկսում են ներփակվել և ինքուրույն լուծումներ գտնել՝ գործարկելով իրենց ունեցած հնարավորությունները։ Քաղաքական և քաղաքացիական այլ միավորներն իրենց հերթին նկատում են, որ դա իրենց ընդհանուր խնդիրն է, գործողություններն ու քայլերը, որ արվում են, այդքան էլ ճիշտ չեն»,- ասաց փորձագետը, նշելով, որ ներփակումը բնական պրոցես է, սակայն մյուս կողմում առաջացնում է հակառակ ռեակցիա՝ ընդվզելու, պահանջատեր լինելու, մեղադրելու, ինչը մենք տեսել ենք նաև նախորդ իշխանությունների ժամանակ, երբ ներփակումը հանգեցրեց ցնցումների։
Կարեն Սարգսյանի կարծիքով՝ կա ակնհայտ պահանջ համընդհանուր ապակենտրոնացման, խնդիրների վերհանման, լուծման և աջակցության, ինչը նշանակում է, անկախ քաղաքական հայացքներից, բնակության վայրից գործողությունների հորիզոնականացում-փոխկապակցում. «Այսինքն, ոչ թե պետք է մարդկանց քաղաքացիական գիտակցության բարձրացման կոչ անել, տուգանել դիմակ չդնելու համար, այլ ներգրավել խնդիրների լուծման մեջ (հարգելիներս, կներեք, բայց երկու ամսում վարքագիծ չի փոխվում)։ Օրինակ՝ կան քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող մարդիկ, որ պատրաստակամություն են հայտնում՝ դուրս գալ փողոց ու կատարել որոշակի կանոնների պահպանման տեղեկության տարածման գործընթաց։ Խմբեր կան, որ ուզում են մարզի մակարդակով իրենց վրա վերցնել պատասխանատվությունը»։ Մեր զրուցակիցը մատնանշում է նաև համատիրությունների ինստիտուտի հնարավոր գործառույթները. վարչական շրջանների ղեկավարները պետք է խորհրդակցության հրավիրեն համատիրությունների ղեկավարներին, վերջիներիս հրահանգեն բնակիչների հետ առցանց կամ որևէ կերպ քննարկել հնարավոր քայլերը՝ միտված տվյալ տարածքում, շենքում վարակը կանխելուն։ «Շատ պարզ է խնդրի լուծումը. պետք է ապակենտրոնացնել պատասխանատվության տիրույթը և ուղղել, կրկնում եմ, ոչ թե վարքագծային փոփոխությանը, այլ կոնկրետ խնդրի լուծմանը»,- ընդգծեց փորձագետը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ