ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սկանդինավիայում միայն Շվեդիան է դիմադրում կարանտինին

Սկանդինավիայում միայն Շվեդիան է դիմադրում կարանտինին
27.03.2020 | 11:26

Դեռ կիրակի երեկոյան Շվեդիայի վարչապետը հեռուստաուղերձով դիմեց ժողովրդին: Վերջին 40 տարում դա երրորդ դեպքն էր և տևեց 5 րոպե: Ստեֆան Լյովենը հայրենակիցներին ասաց, որ 21 կյանք խլած կորոնավիրուսի համաճարակը նոր միայն սկսվում է և զգուշացրեց, որ առօրյայի վրա ազդեցութուն ունեցող որոշումները կարող են ընդունվել առաջիկայում՝ առանց նախապես զգուշացնելու: Բայց կոնկրետ ոչինչ չասաց, և յուրաքանչյուր շվեդի կոչ արեց պատասխանատու լինել՝ գրում է Ֆրեդերիկ Ֆոն Le Figaro-ում: Շվեդական փիլիսոփայությունը կորոնավիրուսի վերաբերյալ կարելի է ամփոփել մեկ խոսքով՝ փուլային: Դա անհարմարություններ է պատճառում միլիոնավոր եվրոպացիների, որ կարանտինում են, բայց շվեդները համառում են և այցելում այգիներ, կինոթատրոններ, խանութներ, որոնց մեծ մասը բաց են: Երեխաները գնում են դպրոց, մարդիկ իրենց համար զբոսնում են: «Պետք է ոչ միայն ճիշտ որոշում ընդունել, այլ ճիշտ որոշումն ընդունել ճիշտ պահին,-վերջերս հայտարարել էր ՆԳ նախարար Միկաել Դամբերգը: - Կարանտինն արդյունավետ է միայն այն դեպքում, եթե մարդիկ հասկանում ու պահպանում են երկարատև հեռանկարով: Դա մեկ կամ երկու շաբաթվա գործ չէ»: Թեպետ մենք սովորել ենք Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրները մի կույտի մեջ տեսնել, առողջապահության ոլորտում այս ճգնաժամը շվեդական առանձնահատկությունները վերհանեց: Նորվեգիան, որ ունի կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը, մարտի 16-ից փակել է բոլոր դպրոցներն ու սահմանները:

Դանիան մարտի 14-ի բարիկադավորվել է և արգելել 10-ից ավելի մարդկանց հավաքները: Ինչպես և Ֆինլանդիան: Բայց Շվեդիան ապրում է բոլորովին այլ ռիթմով: Շվեդիան սպասեց մինչև մարտի 11-ը՝ կորոնավիրուսից առաջին մահը, որ արգելի մարդկանց հավաքները … 500 մարդուց ավելի: Լիցեյներն ու համալսարանները պարապմունքները դադարեցրել են մարտի 18-ից, իսկ դպրոցներն ու մանկապարտեզները՝ ոչ: Շվեդներին առաջարկվում է միայն ողջամիտ լինել՝ եթե հիվանդ են, մնալ տանը, սահմանափակել քաղաքից դուրս երթևեկը, լվանալ ձեռքերը… հատկապես եթե 70 տարեկանից մեծ են: Այս վարվելակերպը, որ ամեն օր կարող է փոխվել՝ կախված համաճարակի զարգացումից, հիմքում ունի շվեդական հասարակության երկու առանձնահատկությունները: «Այս երկիրը հիմք է ընդունում փորձագետներին»՝ ամփոփում է Կարոլինի ինստիտուտի անհետաձգելի իրավիճակների մասնագետ Յոհան ֆոն Շրիբը: Շվեդներն ունեն կարգապահ և իշխանություններին վստահող մարդկանց համբավ, եթե իշխանությունները լավ բացատրում են իրենց որոշումները:
Ֆրեդերիկ Ֆո, Le Figaro


Հ.Գ. Կորոնավիրուսի գագաթնակետը Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում տեղի է ունենալու մինչև մարտի 30-31-ը՝ հայտարարել է փորձագետ, վիրուսաբան, Բեզանսոնի ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Հումբերտը: «Ես ունեմ ժամանակացույց, որը ստացել եմ այսօր առավոտյան: Ըստ այդ տվյալների՝ շատ երկրներում վիրուսը գագաթնակետին կհասնի մարտի 30-31-ին: Ֆրանսիան դեռ չի հասել գագաթնակետին, որը կլինի մի փոքր ավելի ուշ՝ մարտի 31-ին: Սակայն եվրոպական երկրների մեծամասնության համար վարակի գագաթնակետը կլինի 3-4 օր հետո», - ասել է նա՝ Ժնևում ՄԱԿ-ին կից օտարերկրյա թղթակիցների ասոցիացիայի ճեպազրույցի ժամանակ: Փորձագետը նշել է, որ իրավիճակը դեռևս վատանալու, մահացությունն աճելու է: Ըստ նրա՝ աշխարհի բնակչության մոտ 50% -ը կարող է որոշ չափով բախվել նոր կորոնավիրուսի հետ:
Շվեդները դեռ կհասցնեն կարանտին հայտարարել, առողջություն բոլորին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ