Ինչու են ղեկավարները հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների գործառույթներ կատարում
09.03.2020 | 22:46
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են կատարել նաև իրենց ղեկավարած կազմակերպությունների հանրային կապերի ստորաբաժանումների կամ մամուլի քարտուղարների գործառույթները։ ՈՒշագրավ է‚ որ քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող լուր պաշտոնյան՝ վարչապետ‚ նախարար կամ այլ մակարդակի որևէ ղեկավար, շտապում է առաջինն ինքն ավետել ֆեյսբուքյան իր էջում, որից հետո միայն հրապարակվում է պաշտոնական հաղորդագրությունը։ Փաստորեն‚ դրանով նրանք փորձում են սեփական վարկանիշը բարձրացնել‚ ինֆորմացիայի առաջին աղբյուր հանդիսանալ։ Առաջնային է դառնում անձը‚ իսկ կառույցն ու դրա ստորաբաժանումները մղվում են հետին պլան։
Ընդ որում‚ ղեկավարների այդ շտապողականությունը շատ դեպքերում հանգեցնում է ոչ լիարժեք‚ խեղաթյուրված‚ սխալ տեղեկության տարածման. դա են վկայում պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում արված հրապարակումների բազմակի խմբագրումները։
Հարց է առաջանում՝ ի՞նչ գործառույթ են իրականացնում հասարակայնության հետ կապերի բաժինները‚ եթե գերատեսչության ղեկավարը «сам дежурный, сам дневальный» կարգավիճակն ունի։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ