Լույսերը մարել են
06.03.2020 | 02:06
«Փակ շուկայի» դիմաց գտնվող գետնանցումն առանց այն էլ բանի նման չէր: Թեև անվիճելի ճոխ տեսք ուներ քիչ հեռու գտնվող Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա խաչմերուկում գտնվող գետնանցումից: Գոնե երեկոյան ժամերին անցնում էիր, չմտածելով, որ ամայի է, քարուքանդ, կեղտոտ ու մթի մեջ կորած: Քանդման աշխատանքներ տարան թե՛ մեկում, թե՛ մյուսում: Հիմա մեկը մյուսին ոչնչով չի զիջում: Երբ աշխատանքներ էին տարվում, հույս ծագեց՝ սրանք էլ կդառնան ներկայանալի, ինչպես որ վայել է գլխավոր պողոտան հատող գետնանցումներին: ՈՒ հարցն ամենևին էլ այն չէ, որ ծայրամասերում գտնվող անցումները պետք է անտեսվեն...
Վատն այն է, որ աչքդ սովորում է լավին էլ, վատին էլ: Սկսում ես չնկատել, հարմարվել:
Նախկինում մի անցումից պանրի հոտ էր փչում, մյուսից՝ ավելի վատ հոտ: Հիմա անտերություն է: Մի անգամ արդեն անդրադարձել եմ այս խնդրին «Ստորգետնյա անցումների խեղճությունը» վերտառությամբ հոդվածում, շեշտելով, որ քաղաքի սրտում գտնվող գետնանցումները վաղուց սպասում են ու դեռ երկար կսպասեն պատշաճ տեսք ունենալու իրենց հերթին:
Լավ, սպասենք, բայց կարելի է գոնե լույսի շող թողնել այդ սպասման մեջ: Խոսքը վերացական լույսի մասին չէ, այլ մեկ հատիկ լամպի: Գոնե հեռախոսիդ լույսը պիտի միացնես, որ կարողանաս առանց ջարդուխուրդ լինելու անցնել «Փակ շուկայի» մոտ գտնվող գետնանցումով: Երկու-երեք շաբաթ է` պարբերաբար անցնում եմ երեկոյան ժամերին՝ արձանագրելով նույն վիճակը:
Խնդրի առնչությամբ հեռախոսազանգով պարզաբանում խնդրեցինք Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերությունից: Հարցնում եմ՝ ինչու՞ է մութ գետնանցումը: Հարցին հարցով են պատասխանում՝ ի՞նչ է նշանակում մութ է: Պարզաբանում եմ՝ գետնանցումը բոլորովին լուսազրկված է, անցորդները երեկոյան ժամերին անցնում են բացարձակ խավարի միջով, մշտապես այդ վիճակն է: Ի պատասխան ասացին, որ մշտապես նույն վիճակը չէ, պարբերաբար նման վիճակներ են լինում, որովհետև ինչ-որ մարդիկ վնասում են, նորից վերականգնում են, համենայն դեպս, կգրանցեն, նորից կնայեն:
Հարցնում եմ` ի՞նչ վիճակ է տիրում քաղաքի մյուս գետնանցումներում, լուսավորությունն ինչպե՞ս է կարգավորվում: Ասացին, որ բոլոր անցումների մասին ինֆորմացիա տալ չեն կարող: Օրակարգում մնաց մեկ անցումի հարցը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. Մեր ահազանգի հաջորդ օրը` ցերեկվա ժամին նկատեցինք, որ գետնանցումում լույս կա։ Հուսանք, որ շարունակական կլինի լուսավորության վերահսկողությունը։
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ