ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կծող շնե­րին «ուղ­ղոր­դեք» քա­ղա­քա­պե­տա­րան

Կծող շնե­րին «ուղ­ղոր­դեք» քա­ղա­քա­պե­տա­րան
06.03.2020 | 01:26
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գլուխն այն­քան խառն է կո­րո­նա­վի­րու­սով, որ եր­բեմն այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում, որ չգի­տես լաս, թե խն­դաս։ Օ­րերս նա­խա­րա­րու­թյու­նը «մխի­թա­րեց» շան կծո­ցից տու­ժած քա­ղա­քա­ցի­նե­րին։ Ըստ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի, «թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րի կող­մից կծ­վա­ծու­թյան դեպ­քե­րի ա­ճի մի­տում չի նկատ­վում՝ ի դեմս այդ թե­մա­յով հա­մա­տա­րած պա­նի­կա­յի»: 2019-ի մար­տի 1-ից մինչև 2020-ի հուն­վա­րի 30-ը գրանց­վել է 4466 կծ­վա­ծու­թյան դեպք, ո­րից 2767-ը տե­րով շնե­րի կող­մից է, իսկ 1699-ը՝ թա­փա­ռող: Այ­սինքն, պատ­կան մար­մինն ա­սում է, որ 11-ամս­վա ըն­թաց­քում շուրջ 4500 մար­դու կծ­վա­ծու­թյու­նը ա­հա­վոր չէ, խու­ճա­պի մի մատն­վեք։ Դեռ չա­սենք, որ այս տվյա­լը քիչ է հա­վատ ներ­շն­չում, բայց այ­նուա­մե­նայ­նիվ, շա՜տ հե­տաքր­քիր է, թե 1 տա­րում քա­նի՞ մար­դու պի­տի շու­նը կծի, որ նա­խա­րա­րու­թյու­նը հա­մա­րի, որ դա խն­դիր է։ Սա­կայն այս պա­հին նա­խա­րա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը չշե­ղենք կո­րո­նա­վի­րու­սից և դի­տար­կենք խն­դի­րը պա­տաս­խա­նա­տու գե­րա­տես­չու­թյան տի­րույ­թում։
Թա­փա­ռող շնե­րի հար­ձա­կում­նե­րի, կծե­լու դեպ­քե­րի մա­սին ա­հա­զան­գե­րը Երևա­նում կտ­րուկ մե­ծա­ցել են, սա­կայն քա­ղա­քա­պե­տա­րա­նի ան­դոր­րը դրա­նից չի խախտ­վում։ Ա­սում են՝ ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կում են։ Չնա­յած գրե­թե ա­մեն օր շնե­րի հար­ձակ­ման նոր դեպ­քի մա­սին են քա­ղա­քա­ցի­նե­րը բարձ­րա­ձայ­նում։ Մինչ­դեռ քա­ղա­քա­պե­տա­րանն այն­պի­սի վի­ճա­կագ­րու­թյուն է ներ­կա­յաց­նում, որ ա­պա­ցու­ցում է այս խնդ­րում առ­կա բար­ձի­թո­ղի վի­ճա­կը։
Մի փոքր հետ գնա­լով ար­ձա­նագ­րենք, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո քրեա­կան գործ հա­րու­ցե­ցին շնե­րի ստեր­ջաց­մամբ զբաղ­վող «Յու­նիգ­րաֆ-իք­սի» նկատ­մամբ (այս ըն­կե­րու­թյու­նը հե­տա­գա­յում դա­դա­րեց­րեց իր գոր­ծու­նեու­թյու­նը թա­փա­ռող շնե­րի դեմ պայ­քա­րի ո­լոր­տում), ո­րը, ըստ այդ ըն­կե­րու­թյան տվյալ­նե­րի, տա­րե­կան շուրջ 30 հա­զար շուն էր ստե­րի­լաց­նում կամ քնեց­նում։ Հի­մա քա­ղա­քա­պե­տա­րա­նը հայ­տա­րա­րում է, թե Երևա­նում 3000 թա­փա­ռող շներ են ստեր­ջաց­րել‚ իսկ մայ­րա­քա­ղա­քում առ­կա է ըն­դա­մե­նը 5000 թա­փա­ռող կեն­դա­նի։ Փաս­տենք, որ այդ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան դա­դա­րե­ցու­մից հե­տո քա­ղա­քա­պե­տա­րա­նը գրե­թե ո­չինչ չի ա­րել‚ ու այս ըն­թաց­քում թա­փա­ռող շնե­րի քա­նա­կը կտ­րուկ ա­ճել է։ Այ­սինքն, ե­թե 30000-ի փո­խա­րեն 3000 է ստեր­ջաց­վում, ար­դեն կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ թվե­րի հետ գործ ու­նենք։ Հի­շեց­նենք թվե­րի այս մա­նի­պու­լյա­տոր­նե­րին, որ շնե­րը սե­րունդ են տա­լիս տա­րին եր­կու ան­գամ՝ ա­մեն ան­գամ ու­նե­նա­լով մոտ 4-5 ձագ‚ ու ե­թե նույ­նիսկ 3000 ստեր­ջա­ցում են ա­րել, կեն­դա­նի­նե­րի ի­րա­կան թի­վը երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով ա­ճել է։ Հե­տաքր­քիր է նաև՝ ինչ սկզ­բուն­քով է Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը հաշ­վել‚ որ Երևա­նում կա ըն­դա­մե­նը 5000 թա­փա­ռող կեն­դա­նի։ Ա­նընդ­հատ լսում ենք հայ­տա­րա­րու­թյուն­ներ թվե­րի‚ տար­վող աշ­խա­տանք­նե­րի մա­սին‚ սա­կայն այդ ա­մե­նը հիմ­նա­վո­րող մաս­նա­գի­տա­կան բա­ցատ­րու­թյուն­ներ չկան։ Մտա­հո­գիչ հարց է ծա­գում՝ քա­ղա­քա­պե­տա­րա­նում սո­ցիա­լա­կան այս լր­ջա­գույն խնդ­րի լուծ­ման նկատ­մամբ կա՞ հս­տակ մշակ­ված ռազ­մա­վա­րու­թյուն‚ թե՞ գոր­ծում են, ինչ­պես խելք­նե­րին փչում է։
Քա­ղա­քա­պե­տա­րա­նից տե­ղե­կաց­նում են նաև‚ որ ա­ռա­ջի­կա­յում կբաց­վի թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րի կա­ցա­րան‚ ին­չից հե­տո խն­դի­րը կլուծ­վի։ Մինչ­դեռ քա­ղա­քա­պե­տա­րա­նի պա­տաս­խա­նա­տու­նե­րը պետք է ի­մա­նա­յին, որ ողջ աշ­խար­հում կա­ցա­րա­նի նպա­տա­կը, թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րին այն­տեղ տա­նե­լով, նոր տե­րեր գտ­նելն է։ Ե­թե ո­րոշ ժա­մա­նակ անց շան հա­մար տեր չի գտն­վում‚ ա­պա այդ կեն­դա­նին էֆ­թա­նա­զիա­յի է են­թարկ­վում‚ քա­նի որ կա­ցա­րան­նե­րը մշ­տա­պես հա­մալր­վում են նոր կեն­դա­նի­նե­րով‚ ուս­տի այն­տեղ միշտ պետք է ա­զատ տե­ղեր լի­նեն նոր «բնա­կիչ­ներ» ըն­դու­նե­լու հա­մար։ Աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում թա­փա­ռող կեն­դա­նի­նե­րի դեմ պայ­քա­րի մե­թոդ­նե­րին կա­րե­լի է ծա­նո­թա­նալ ան­գամ հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով։ Այդ տվյալ­ներն ու­սում­նա­սի­րե­լով տես­նում ենք‚ որ նույ­նիսկ կեն­դա­նի­նե­րի նկատ­մամբ ա­մե­նա­հան­դուր­ժո­ղա­կան հա­սա­րա­կու­թյուն­ներ ու­նե­ցող եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում տա­րե­կան հա­զա­րա­վոր թա­փա­ռող կեն­դա­նի­ներ են քնեց­վում։
Վե­րա­դառ­նա­լով ա­ռա­ջի­կա­յում բաց­վե­լիք կա­ցա­րա­նին‚ հե­տաքր­քիր է՝ որ­տե՞ղ է այն գտն­վե­լու։ Պարզ է, չէ՞, որ ոչ քա­ղա­քի կենտ­րո­նում, ոչ էլ բնա­կե­լի թա­ղա­մա­սե­րին մոտ այն չի կա­րող լի­նել՝ հաշ­վի առ­նե­լով մեծ թվով կեն­դա­նի­նե­րի առ­կա­յու­թյու­նը, նրանց հա­չո­ցը և սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ այլ պայ­ման­նե­րը։
Այն­պես որ, պետք չէ խու­ճա­պի մատն­վել. երբ թա­փա­ռող շնե­րը խմ­բով հար­ձակ­վեն, փոր­ձեք նրանց «ուղ­ղոր­դել» դե­պի քա­ղա­քա­պե­տա­րան, հատ­կա­պես այն պաշ­տո­նյա­նե­րի մոտ, ով­քեր օ­դից վերց­րած վի­ճա­կագ­րու­թյուն են ներ­կա­յաց­նում։ Նրանք ագ­րե­սիվ շնե­րի հետ հաս­տատ «լե­զու կգտ­նեն»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 8055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ