Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը
25.02.2020 | 01:36
Աշխարհին ու մարդկությանը սպառնացող կորոնավիրուսը բավական մոտ է Հայաստանին, կարելի է ասել՝ քթներիս տակ: Հասարակության մոտ, փա՜ռք Աստծո, տագանապ չկա, բոլորն ուրախ-զվարթ ասում-խոսում են վիրուսի մասին, կատակներ անում միմյանց հետ, անեկդոտներ հորինում: Խնդրին մինչև վերջերս խիստ հարևանցի էին մոտենում նաև իշխանության ներկայացուցիչները, ու մինչև «թագակիր» վիրուսը դամոկլյան սրի նման կախված էր մեր գլխավերևից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացատրում էր, թե ինչու չպետք է փակվի Իրանի հետ սահմանը, որտեղ վիրուսը կայծակնային արագությամբ է զարգանում: «Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում»,- հայտարարում էր նախարարը: Նրա ջրաղացին ջուր էին լցնում իմքայլական պատգամավորներն ու հորդորում լվից ուղտ չսարքել: Ավելին՝ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոյանն ակնարկում էր, թե վիրուսի մասին վատ-վատ հայտարարություններ նախկիններն են տարածում ու տագնապ առաջացնում: Ի հեճուկս թիմակիցների իրոնիկ բնույթի գրառումների ու «ազգ-էպիդեմոլոգ» հայտարարության հեղինակ նախարար Թորոսյանի՝ Իրանի հետ սահմանը ժամանակավորապես փակելը կառավարությունում անհրաժեշտություն են համարել ու որոշել՝ երկու շաբաթով դադարեցնել հարևան երկրի հետ օդային ու ցամաքային հաղորդակցությունը: Ցավալիորեն սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչներն այս կամ այն հարցի շուրջ մութ սենյակում կատուներ են փնտրում, հետո անչափ հուզիչ իրավիճակում հայտնվում: Առաջին դեպքը չէ նաև, որ հավանական ու անհավանական բոլոր մեթոդներով թիրախավորվում են նախկինները, ու եթե առաջնորդվելու լինենք պատգամավորների առաջ քաշած թեզով, ապա իշխանությունը կուլ է տվել նախկինների՝ տագնապ առաջացնող խայծն ու որոշել փակել Իրանի հետ սահմանը: Ժողովրդի ընտրյալներին հորդորում ենք յոթ անգամ չափելուց հետո միայն հայտարարություն անել, որ ո՛չ իրենք անհարմար դրության մեջ հայտնվեն, ո՛չ էլ հասարակությունը հերթական անգամ օտարների ու յուրայինների բաժանվի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ