Ի՞նչ փողերով են «աղքատները» գրասենյակներ բացում
14.02.2020 | 00:22
Օրերս Երևանի կենտրոնում բացվել է «Սոցիալական շարժում» կոչվող մի նախաձեռնության արդեն երրորդ գրասենյակը, որը, ինչպես շարժման ակտիվիստներն են հայտարարում, զբաղվելու է արհմիութենական կազմակերպությունների, առանձին կոլեկտիվների և այլ նախաձեռնությունների գործունեության համակարգմամբ։
Նրանց խոսքերով` շարժման նպատակն է բարձրացնել ժողովրդի սոցիալական խնդիրները և օգնել լուծումներ գտնելուն, իսկ քաղաքական օրակարգ նրանք չունեն։ Սակայն քիչ արժանահավատ է, որ ընդամենը նոյեմբերին հիմնադիր ժողով արած կազմակերպությունը արդեն ակտիվ մարդահավաք է իրականացնում ու մեծ ծախսեր պահանջող կառույցներ ձևավորում առանց որևէ կողմնակի աջակցության։
Ի դեպ, կենտրոնի մեկ այլ հատվածում արդեն գործում է նախկին զինծառայողների ու պահեստազորի սպաների խնդիրներով զբաղվող գրասենյակ։ Թե իրականում ինչ նպատակներ են թաքնված այդ ամենի տակ, կպարզենք առաջիկայում։
Մեկնաբանություններ