ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

20 կանխատեսում 2020-ի համար

20 կանխատեսում 2020-ի համար
05.01.2020 | 12:29

Տասնամյակ առաջ գիտնականները, ֆուտուրիստներն ու կառավարական հաստատությունները իրենց կանխատեսումներն են արել՝ ինչ կլինի 2020-ին, գրում է USA Today-ը: Սուզանավերը կիջնե՞ն պատմական խորքեր: Ո՞վ կղեկավարի երկրներն ապագայում, ո՞ր երկրները համաշխարհային գերտերություններ կլինեն: Երկիր մոլորակը գոյություն կունենա՞ այս տեսքով, որ մենք գիտենք: «Ես չեմ զարմանա, եթե 92 տարեկանում վարեմ հակագրավիտացիոն մեքենա» 1968-ին գրում էր մաթեմատիկոս Ջորջ Բրենանը: Ահա ինչն է իրականացել կանխատեսումներից, իսկ ինչն էր խելագարություն:


1. Կյանքի տևողությունը կանցնի 100 տարուց
Ֆուտուրիստ Ռեյ Կուրցվեյլը 1999-ին կանխատեսել էր, որ 2019-ին կյանքի սպասվող տևողությունը կանցնի 100 տարին: «Լայնորեն կօգտագործվեն առողջության համակարգչային մոնիտորներ՝ ներկառուցված ժամացույցների, ոսկերչական իրերի ու հագուստի մեջ, որ կախտորոշեն առողջության սուր և խրոնիկ վիճակները: Բացի ախտորոշումը՝ այս մոնիտորները կներկայացնեն խորհուրրդներ»՝ գրում էր նա «Հոգևոր մեքենաների դարաշրջան» գրքում: Դա չի եղել: Թեպետ Կուրցվեյլը կարողացել է ճշգրիտ կանխատեսել առողջության հետ կապված գաջետների ստեղծումը (օրինակ՝ ֆիտնես ապարանջանների, սմարթֆոնների BioScarves և EKG հավելվածների), կյանքի տևողության մակարդակի հարցում նա վրիպել է: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2019-ին աշխարհում կյանքի միջին տևողությունը 72,6 տարի էր, իսկ 2050-ին կհասնի 77,1 տարվա:


2. Անտեսանելի համակարգիչներ
«Համակարգիչները հիմա մեծ մասամբ անտեսանելի են: Նրանք ներկառուցված են ամենուր՝ պատերի մեջ, սեղանի, աթոռների, հագուստի զարդերի ու մարմնի: Մարդիկ սովորաբար օգտագործում են եռաչափ դիսպլեյներ՝ ակնոցների կամ լինզաների մեջ: Արտացոլման այդ տեխոնոլոգիան ուղղակի մարդու աչքի ծիածանաթաղանթի վրա է պրոյեկտում պատկերը» գրում էր Կուրցվեյլը 2019-ին: Կլավիատուրաներն ու լարերը 2019-ին կդառնան հազվադեպ՝ ասում էր նա: Ու դա ճիշտ է: Մեր օրերում համակարգիչներ են տեղակայվում ուր ասես: Մենք ունենք խելացի տներ, խելացի սեղաններ, խելացի աթոռներ և այլ իրեր: Թեպետ մենք չենք կարող պատկերն անմիջականորեն պրոյեկտել աչքի ծիածանաթաղանթի վրա, Google Glass-ը բավականին մոտեցել է դրան: Գիտնականները ստեղծում են ինտելեկտուալ լինզաներ, որ կարող են վերահսկել աչքի և արցունքի ֆիզիոլոգիական տեղեկությունը և կարող են իրականացնել ոչինվազիվ բժշկական ախտորոշում իրական ժամանակում: Մի քանի խմբեր տեստավորում են խելացի լինզաները, որ չափում են շաքարախտով հիվանդների արցունքում գլյուկոզայի մակարդակը:


3. Գրքերը կմնան անցյալում
«Թղթե գրքերն ու փաստաթղթերը հազվադեպ են օգտագործվում, նրանց դիմում են եզակի դեպքերում,- գրում էր Կուրցվեյլը 2019-ի մասին: - 20-րդ դարի հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթերի մեծ մասը սկանավորված են հասանելի անլար կապով»: Դա ճիշտ չէ: Ամերիկյան գրահրատարակիչների ասոցիացիայի ամենամյա զեկույցի համաձայն՝ գրահրատարակիչների շահույթը 2014-ից նվազում է, բայց 2018-ին տպագրվել է 675 միլիոն տպագիր գիրք և բերել է 26 միլիարդ դոլար եկամուտ:


4. Ձեր յուրաքանչյուր քայլ վերահսկվելու է
Կուրցվեյլը կանխատեսում էր, որ գաղտնիությունը կդառնա վիթխարի քաղաքական ու սոցիալական խնդիր և «յուրաքանչյուր մարդու գործանականում ամեն քայլ պահվելու է ինչ-որ տեղ տվյալների բազայում»: Մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա ճիշտ է: Քո հեռուստացույցը հետևում է քեզ: Քո սմարթֆոնը հետևում է քեզ: Քո վեբ-բրաուզերը հետևում է քո թվային հետքին: Մի դարաշրջանում, երբ բնակչության որոշ խմբեր ապրում են բարձր տեխնոլագիական մասնագետների վերահսկողության տակ 24/7 ռեժիմով, ԱՄՆ մեծահասակ բնակչության մեծ մասը հնարավոր չի համարում իր առօրյա կյանքն ապրել առանց իրենց մասին տվյալներ հավաքելու ընկերությունների կամ կառավարության կողմից՝ վկայում են Pew Research Center-ի նոր հարցումների տվյալները: 80%-ը գտնում է, որ տվյալների հավաքման պատճառով ռիսկերն ավելի շատ են, քան օգուտները:


5. Աշխարհի բնակչությունը կհասնի 8 միլիարդի
1994-ին պարենային քաղաքականության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը կանխատեսեց, որ 2020-ին աշխարհի բնակչությունը կավելանա 2,5 միլիարդով և 2020-ին հասնի 8 միլիարդի: Դա մոտ է իրականությանը, բայց այնքան էլ այդպես չէ՝ ՄԱԿ-ի հունիսյան զեկույցի համաձայն՝ աշխարհի բնակչությունը 7,7 միլիարդ է: Հաջորդ 30 տարում բնակչությունը կաճի ևս 2 միլիարդով: Ներկա կանխատեսումներով 2027-ին Հնդկաստանը Չինաստանից առաջ կանցնի՝ իբրև ամենախիտ բնակեցված երկիր:
Գրեյս Հաուկ, USA Today


Հ.Գ. Կանխատեսումները շարունակելի են:
Ոչ, մենք դեռ 100 տարի չենք ապրում, հազիվ ձգում ենք 70-ին: Ու պատճառները բազում են՝ աղտոտված օդը, թունաքիմիկատներով հագեցած սնունդը, շարունակական ստրեսները և ճակատագրական հիվանդությունները:
Համակարգիչներն իսկապես ամենուր են ու արհեստական բանականությունը սպառնում է իրենով լցնել մեր շփումների 50+1 տոկոսը, գուցե՝ ավելին: Բայց դեռ ոչինչ չի փոխարինում մարդկային հաղորդակցությանը:
Գրքերն անցյալում չմնացին, ինչպես չվերացան թատրոնն ու կինոթատրոնները, մարդիկ դեռ գրում ու կարդում են թղթի վրա ու դա ձեռքբերում է 21-րդ դարի երրորդ տասնամյակում:
Մեր յուրաքանչյուր քայլ վերահսկվում է ու դա դեռ անցյալ դարում Ջորջ Օրուելն էր արձանագրել՝ «Մեծ եղբայրը հետևում է քեզ»: Ամեն ինչ կախված է քաղաքականությունից՝ այդ տոտալ վերահսկողությունը կարող է և մարդու անվտանգության երաշխիքը լինել, և ուղղվել նրա դեմ:
Աշխարհի բնակչությունը 8 միլիարդի դեռ չի հասել: Հետո ի՞նչ: Կարևորը քանակը չէ, այլ՝ որակը:

(շարունակելի)


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ