ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փրկեա զմեզ ի չա­րէն ...

Փրկեա զմեզ ի չա­րէն ...
26.11.2019 | 00:16

Հն­դիկ­նե­րին և չի­նա­ցի­նե­րին Հա­յաս­տան «լց­նե­լու» ծրա­գի­րը «քայ­լա­կան» իշ­խա­նու­թյան դա­վա­նած գլո­բա­լի­զա­ցիա­յի մեծ ու դա­վա­դիր քա­ղա­քա­կա­նու­թյան մեկ սպեկտրն է ըն­դա­մե­նը: Սրանք դեռ ծա­ղիկ­ներն են: Սկ­սե­ցին շա՜տ ան­մեղ կր­թա­կան հա­մա­կար­գի «բա­րե­փո­խու­մից»:

Ի՞նչ է ե­ղել որ. դպ­րոց­նե­րից հա­նել ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն ա­ռար­կան, ԲՈՒՀ-ե­րում «ոչ պար­տա­դիր» դարձ­նել հա­յոց լեզ­վի, գրա­կա­նու­թյան, հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան ա­ռար­կա­նե­րը: 20 մլն դրա­մով հո­վա­նա­վոր­վեց Մել-Մե­լի­նե-ի անձ­նա­կան ող­բեր­գու­թյու­նը սե­ռա­փո­խու­թյան գո­վազ­դի վե­րա­ծող ֆիլ­մի նկա­րա­հա­նու­մը, դա էլ դեռ քիչ էր` ի­րենց «անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան տակ ա­ռան Մե­լին»:

Հարց ու­նեմ «սահ­ման չճա­նա­չող մար­դա­սեր­նե­րին». ու­մի՞ց եք պաշտ­պա­նում Հո­լան­դիա­յի քա­ղա­քա­ցուն, ո­րի նախ­կի­նում նվա­ճած մար­զա­կան բո­լոր հաղ­թա­նակ­նե­րը, խա­բեու­թյան պատ­ճա­ռով, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը ան­վա­վե՞ր են ճա­նա­չել: Ով գի­տե` մտ­քի «հան­ճար­նե­րը» վաղն ի՞նչ կա­րող են հղա­նալ և ան­մի­ջա­պես լույս աշ­խարհ բե­րել: Շատ վտան­գա­վոր ժա­մա­նակ­նե­րում ենք ապ­րում... Ան­չափ վտան­գա­վոր է հա­յի խե­լա­ցի տե­սա­կը: Մաս­նա­վո­րա­պես իմ պա­րա­գա­յում` ես դա կաշ­վիս վրա զգա­ցի: Կորց­րի աշ­խա­տանքս միայն այն պատ­ճա­ռով, որ ի­րեն­ցից մե­կը չէի, չնա­յած այն բա­նին, որ ցան­կա­ցած նոր ա­ռա­ջա­դեմ գա­ղա­փա­րի, կո­ռուպ­ցիա­յի, օ­լի­գո­պոլ տն­տե­սու­թյան հետևո­ղա­կան, ան­հաշտ պայ­քա­րողն եմ ե­ղել (ի­մա` 25 տա­րի ռա­դիո­յում հն­չած և պար­բե­րա­կան­նե­րում հրա­պա­րակ­ված հե­տաքն­նա­կան նյու­թերս, 2002-ին լրագ­րու­թյան այդ տե­սա­կում ստա­ցած «ՎԱ­ՀԱԳՆ» հա­մա­հայ­կա­կան մր­ցա­նա­կը): Ինչևէ, Գ. Բաղ­րա­մյա­նը, ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ա. Վա­նե­ցյա­նի բա­ջա­նա­ղը, «հե­ղա­փո­խա­կան ա­լի­քի վրա» դար­ձավ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վի նոր նա­խա­գահ և հրա­ժար­վեց եր­կա­րաձ­գել իմ աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը:

Ի՞նչ եք կար­ծում` ով փո­խա­րի­նեց հան­րա­յին կա­պե­րի փորձ­ված մաս­նա­գե­տիս և պրո­ֆե­սիո­նալ լրագ­րո­ղիս` ժո­ղովր­դի հետ կա­մուրջ հան­դի­սա­ցող այդ կարևոր պոս­տում: Մի ե­րի­տա­սարդ կին` ի­րենց թի­մից, ո­րը շատ լավ յու­րաց­րել էր խար­դա­վանք­նե­րի ար­վես­տը, փո­խա­րե­նը ան­չափ վատ գի­տեր մայ­րե­նին և իր ամ­բողջ կյան­քում, բա­ցի մեկ-եր­կու ան­գամ հե­ռուս­տա­տե­սա­յին ե­թե­րում երևա­լուց, մա­մու­լում ան­գամ մեկ տող չէր գրել, ան­գամ Ս. Կա­պու­տի­կյա­նի հան­րա­հայտ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը չգի­տեր:

Սույն տի­կինն այժմ ա­մեն օր ա­նա­մո­թի պես մտ­նում է իմ աշ­խա­տա­սե­նյակ` ա­պա­կա­նե­լու այն պայ­ծառ մի­ջա­վայ­րը, ո­րը տա­րի­նե­րի ըն­թաց­քում ստեղ­ծել էր նվաստս, որ­տեղ բազ­մա­թիվ հե­ռա­խո­սա­զան­գե­րի ան­մի­ջա­պես սպա­ռիչ պա­տաս­խան­ներ էին տր­վում, որ­տեղ հա­րա­զա­տի պես ե­լու­մուտ էին ա­նում լրագ­րող­նե­րը, տրա­մադր­վում էր հա­վաս­տի, ան­պար­փակ տե­ղե­կատ­վու­թյուն: Ա­հա այդ օ­ղակն այ­սօր «գլ­խա­վո­րում է» պա­տե­հա­պաշտ, մայ­րե­նիից, պրո­ֆե­սիո­նալ լրագ­րու­թյու­նից Ա­ՆԱ­ՍԵ­ԼԻ ՀԵ­ՌՈՒ, սա­կայն «բա­րե­տես, ե­րի­տա­սարդ» կնոջ ան­բո­վան­դակ մի ֆի­գուր: Այս­քա­նից հե­տո ես այլևս որևէ բա­նի վրա չեմ զար­մա­նում, փո­խա­րե­նը` ԱՍՏ­ԾՈՒՆ ա­մեն պահ ա­ղո­թե­լով խնդ­րում եմ ու պա­հան­ջում` ՓՐ­ԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱ­ՐԷՆ ...

Մա­րիամ ՍՏԵ­ՓԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ