ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ է փոխ­հա­տու­ցե­լու քա­ղա­քա­ցի­նե­րի ժա­մա­նա­կի կորս­տի հա­մար

Ո՞վ է փոխ­հա­տու­ցե­լու քա­ղա­քա­ցի­նե­րի ժա­մա­նա­կի կորս­տի հա­մար
26.11.2019 | 00:27

Շա­բաթ օ­րը՝ ժա­մը 16.00-ից սկ­սած‚ «Հայ­փոս­տի» բո­լոր բա­ժան­մունք­ներն ան­գոր­ծու­թյան էին մատն­ված։ Աշ­խա­տա­կից­նե­րը չէին կա­րո­ղա­նում ո՛չ փա­թեթ­ներ տրա­մադ­րել‚ ո՛չ վճա­րում­ներ ըն­դու­նել՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով‚ թե «Ազ­գա­յին մեկ պա­տու­հան» ծրա­գի­րը չի գոր­ծում։ Եվ այդ­պես՝ մինչև ժա­մը 18.00՝ փոս­տա­յին բա­ժան­մունք­նե­րի փակ­վե­լը։ Խն­դիրն ամ­բողջ հան­րա­պե­տու­թյու­նով մեկ էր‚ և ոչ միայն «Հայ­փոս­տում»‚ այլև բո­լոր այն գե­րա­տես­չու­թյուն­նե­րում‚ որ­տեղ կի­րա­ռում են «Ազ­գա­յին մեկ պա­տու­հան» ծրա­գի­րը։ Քա­ղա­քա­ցի­նե­րի ար­դա­րա­ցի վր­դով­մուն­քին‚ թե նման խն­դիր­ներ շատ հա­ճախ են ծա­գում‚ և ստիպ­ված են լի­նում ի­րենց թան­կար­ժեք ժա­մա­նակն ա­նի­մաստ ծախ­սել‚ «Հայ­փոս­տի» աշ­խա­տա­կից­նե­րը պա­տաս­խան չու­նեին։ Եր­կու­շաբ­թի ա­ռա­վո­տյան զան­գա­հա­րե­ցինք «Հայ­փոս­տի» թեժ գծի հե­ռա­խո­սա­հա­մա­րին՝ 010 514 514։

Մեզ պա­տաս­խա­նե­ցին նույ­նը՝ ծրագ­րա­յին խն­դիր­ներ են‚ ընդ ո­րում‚ ծրագ­րա­յին այդ պրոբ­լե­մը մինչև եր­կու­շաբ­թի ա­ռա­վո­տյան ամ­բող­ջու­թյամբ լուծ­ված չէր։ Թեժ գծի օ­պե­րա­տո­րը տե­ղե­կաց­րեց‚ որ «Ազ­գա­յին մեկ պա­տու­հան» ծրա­գի­րը գոր­ծար­կում է պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի կո­մի­տեն‚ և մենք կա­րող ենք միայն մեր բո­ղո­քը հանձ­նել թղ­թին ու հաս­ցեագ­րել հա­մա­պա­տաս­խան մարմ­նին։ Ի դեպ‚ նոր հա­մա­կար­գից դժ­գո­հում էին նաև փոս­տի աշ­խա­տա­կից­նե­րը՝ նշե­լով‚ որ խա­փա­նում­նե­րը բա­վա­կա­նին հա­ճախ են տե­ղի ու­նե­նում‚ ու ի­րենք ստիպ­ված են լի­նում դրա պատ­ճա­ռով ա­նընդ­հատ բա­նա­վե­ճի մեջ մտ­նել քա­ղա­քա­ցի­նե­րի հետ ու ար­դա­րա­նալ։ Ստաց­վում է` ոչ կա­տա­րյալ ծրագ­րի պատ­ճա­ռով ժա­մե­րով կաթ­վա­ծա­հար է լի­նում փոս­տի նման ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հա­մա­կար­գը։ Ար­դյոք սա ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիր չէ՞։ Եվ ընդ­հան­րա­պես՝ ո՞վ է փոխ­հա­տու­ցե­լու քա­ղա­քա­ցի­նե­րի ժա­մա­նա­կի կորս­տի հա­մար։

Լի­լիթ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ