ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ինձ որևէ մե­կը ճնշ­ման չի են­թար­կել»

«Ինձ որևէ մե­կը ճնշ­ման չի են­թար­կել»
18.10.2019 | 01:32

Ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան նիս­տից հե­տո բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րար Է­րիկ Գրի­գո­րյա­նը, անդ­րա­դառ­նա­լով Ա­մուլ­սա­րի խնդ­րին, նշեց, որ բնա­պահ­պա­նու­թյու­նում ե­թե որևէ բան պետք է փոխ­վի, դա պետք է ար­վի օ­րեն­սդ­րու­թյան փո­փո­խու­թյամբ, նա­խա­րա­րու­թյու­նը չի կա­րող գնալ այն­պի­սի քայ­լե­րի, ո­րոնք հա­կա­սում են օ­րենք­նե­րին։ Սրա­նից ել­նե­լով, նա­խա­րա­րից փոր­ձե­ցինք ճշ­տել՝ հնա­րա­վո՞ր է Ա­մուլ­սա­րի հար­ցում օ­րեն­սդ­րու­թյուն փոխ­վի, ին­չը թույլ կտա հան­քը չշա­հա­գոր­ծել։

«Ես խո­սում էի ընդ­հա­նուր բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տի հետ կապ­ված ցան­կա­ցած հար­ցի մա­սին և նկա­տի չու­նեի կոնկ­րետ Ա­մուլ­սա­րը։ Այս­տեղ չպետք է մո­ռա­նալ, որ օ­րենք­նե­րը չու­նեն հե­տա­դարձ ուժ, ու­նեն ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն­ներ, և կոնկ­րետ այս դեպ­քում հարցն ընդ­հան­րաց­նել ճիշտ չեմ հա­մա­րում։ Սա­կայն Դուք գի­տեք, որ բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տում մենք փո­փո­խու­թյուն­ներ ենք ի­րա­կա­նաց­նում, փոր­ձե­լով կար­գա­վո­րել այն, ինչ պետք է կար­գա­վոր­վի, և դրանք ազ­դե­լու են նոր ծա­գող հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա»,- ա­սաց Է­րիկ Գրի­գո­րյա­նը։ Նա­խա­րա­րի հետ մեր կարճ զրույ­ցում չէինք կա­րող չանդ­րա­դառ­նալ Ա­մուլ­սա­րի հետ կապ­ված մի կարևոր հար­ցի ևս. կա­ռա­վա­րու­թյունն ի սկզ­բա­նե դեմ էր այս հան­քի շա­հա­գործ­մա­նը և կի­սում էր բնա­պահ­պան­նե­րի մտա­հո­գու­թյու­նը, սա­կայն, վեր­ջին մի քա­նի ամ­սում ծրա­գի­րը հս­տակ հաս­կաց­րեց, որ հան­քը պետք է շա­հա­գործ­վի։ Կա­րե­լի՞ է են­թադ­րել, որ մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներն են ճն­շում։ «Ինձ այն­պի­սի հարց տվեք, որն իմ լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում է։ Ինձ որևէ մե­կը ճնշ­ման չի են­թար­կել»,- նշեց նա­խա­րա­րը։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 7835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ