ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի­շե­լից Մկր­տիչ վե­րա­դար­ձող­ներ շատ կլի­նեն, ե­թե...

Մի­շե­լից Մկր­տիչ վե­րա­դար­ձող­ներ շատ կլի­նեն, ե­թե...
18.10.2019 | 01:30

Ա­միս­ներ ա­ռաջ «Ի­րա­տես» թեր­թի մի­ջո­ցով Ձո­րաղ­բյու­րի ա­մա­ռա­նո­ցա­վա­նի (դա­չա­նե­րի) բնա­կիչ­նե­րի ա­նու­նից դի­մել էինք Կո­տայ­քի մարզ­պետ Ռո­մա­նոս Պետ­րո­սյա­նին բնա­կա­վայ­րը խմե­լու ջրով ա­պա­հո­վե­լու հար­ցով: Ե­կավ նրա ներ­կա­յա­ցու­ցի­չը, խոս­տա­ցավ ու­սում­նա­սի­րել խն­դի­րը, ու ա­մեն ինչ դրա­նով ա­վարտ­վեց: Մարզ­պե­տը նույ­նիսկ հարկ չհա­մա­րեց ըն­դու­նել նվաստ­նե­րիս և միաս­նա­բար հան­գել ինչ-որ մի ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի: Ի վեր­ջո բարձ­րաց­նում ենք մի հարց, ո­րի ի­րա­գոր­ծու­մը շո­շա­փե­լիո­րեն բա­րե­կե­ցիկ կդարձ­նի բազ­մա­թիվ մարդ­կանց կյան­քը: Մենք էլ ենք հաս­կա­նում, որ խն­դի­րը դյու­րին լուծ­վող­նե­րից չէ, սա­կայն ակն­կա­լում էինք, որ հե­ղա­փո­խա­կան պա­թո­սը չի­նով­նիկ­նե­րին կդր­դի ա­վե­լի ու­շա­դիր լի­նել սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի կա­րիք­նե­րի ու պա­հանջ­նե­րի նկատ­մամբ: Սա­կայն, ինչ­պես ա­սում են, ե­թե չի­նով­նի­կը չի ու­զում մի բան ա­նել, ա­պա մատ­նան­շում է բազ­մա­թիվ դժ­վա­րու­թյուն­ներ, իսկ ե­թե ու­զում է, հաղ­թա­հա­րում է դրանք:


Խոր­հր­դակ­ցե­ցինք նաև Ջր­վե­ժի հա­մայն­քա­պետ Ռո­բերտ Պետ­րո­սյա­նի հետ: Նա ա­սաց, որ հար­ցը դուրս է իր ի­րա­վա­սու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կից (դրա­նով զբաղ­վում է տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուցք­վածք­նե­րի ջրա­յին կո­մի­տեն), սա­կայն ին­քը քա­ջա­տե­ղյակ է ի­րա­վի­ճա­կին: Ջուր կա, բայց այն ա­մա­ռա­նո­ցա­վան հասց­նե­լը կապ­ված է ֆի­նան­սա­կան լուրջ ծախ­սե­րի հետ: Հա­մայն­քա­պե­տի կար­ծի­քով, ներ­կա փու­լում թերևս միակ մատ­չե­լի, թե­կուզ և մաս­նա­կի բա­վա­րար­ման տար­բե­րակ կա­րող է ծա­ռա­յել ո­ռոգ­ման ջրի մա­տա­կա­րա­րում­նե­րը շուրջ­տա­րյա դարձ­նե­լը: Բանն այն է, որ ա­մառ­վա սե­զո­նին ա­վանն ի­րոք ա­պա­հով­վում է ո­ռոգ­ման ջրով, ո­րը շատ մա­քուր ջուր է և մենք այն ա­ռանց մտա­վա­խու­թյան օգ­տա­գոր­ծում ենք նաև կեն­ցա­ղա­յին նպա­տակ­նե­րով, ո­մանք նույ­նիսկ որ­պես խմե­լու ջուր: ՈՒ­րիշ հարց է, որ հարկ կլի­նի վե­րա­նա­յել խո­րա­նարդ մետր ջրի սա­կա­գի­նը: Մենք պատ­րաստ ենք գնա­լու «զո­հո­ղու­թյուն­նե­րի»: Ի­մաստ կու­նե­նար վեր­հի­շել, որ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ա­վա­նը շուր­ջօ­րյա ա­պա­հով­ված էր ջրով:


Մենք հակ­ված չենք մեր խնդ­րան­քը վե­րա­ծե­լու փնո­վում­նե­րի այս կամ այն պե­տա­կան գե­րա­տես­չու­թյան կամ նրա աշ­խա­տա­կից­նե­րի հաս­ցեին: Սա­կայն ու­զում ենք հայ­ցել նրանց ու­շադ­րու­թյու­նը: Կու­զե­նա­յինք կր­կին հի­շա­տա­կել ո­րոշ նկա­տա­ռում­ներ, որ հայտ­նել էինք նա­խորդ նա­մակ-խնդ­րան­քում: Խմե­լու ջրի հար­ցի լու­ծու­մը էա­պես կն­պաս­տի այն բա­նին, որ ա­մա­ռա­նո­ցա­վա­նում մե­ծա­նա մշ­տա­պես բնակ­վող­նե­րի քա­նա­կը, որ­պի­սիք, ի դեպ, հա­մար­վում ենք նաև մենք՝ նա­մա­կա­գիր­ներս: Երևա­նը ինչ-որ տեղ կբեռ­նա­թափ­վի: Եվ հե­տո, ա­վա­նի բա­րեն­պաստ կլի­ման, մայ­րա­քա­ղա­քի մեր­ձա­վոր հարևա­նու­թյամբ այ­գի-բոս­տան ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը խիստ գայ­թակ­ղում են նաև հայ­րե­նի­քում բնա­վոր­վե­լու ցան­կու­թյամբ տո­գոր­ված սփյուռ­քա­հա­յե­րին, հատ­կա­պես մեր­ձա­վո­րարևե­լյան հա­խուռն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հոգ­նած հայ­րե­նա­կից­նե­րին: Սա­կայն խմե­լու ջուր չլի­նե­լու պա­րա­գան թևա­թափ է ա­նում նրանց:
Բնավ էլ տուրք չտա­լով լի­րի­կա­յին խնդ­րի հրա­տա­պու­թյան ֆո­նի վրա, հա­վե­լենք հետևյա­լը: Մեր ան­մի­ջա­կան հարևան­նե­րից մե­կը ա­վա­նում ծի­ծեռ­նա­կի պես եվ­րո­պա­տիպ բույն է շի­նել, լքե­լով ոչ ա­վել, ոչ պա­կաս... Փա­րի­զը, որ­տեղ, ա­վա՜ղ, Մկր­տի­չը դար­ձել է Մի­շել: Պետք է միայն տես­նել, թե նո­րա­հայտ Մկոն ինչ սի­րով է մշա­կում իր հայ­րե­նյաց նո­րա­տունկ այ­գին: Եվ խո­ժոռ­վում, երբ ստիպ­ված է լի­նում ջրա­տար մե­քե­նա պատ­վի­րել: Հարևա­նա­կան հա­վաք­նե­րի ժա­մա­նակ նա սի­րում է կրկ­նել, որ մեր ա­վա­նը շան­սեր ու­նի դառ­նա­լու հայ­կա­կան Նից­ցա, ե­թե նույ­նիսկ ծո­վից էլ հե­ռու է: Մենք նրան հա­մե­րաշ­խո­րեն մե­ղադ­րում ենք չա­փա­զան­ցու­թյան գիրկն ընկ­նե­լու մեջ, մինչ­դեռ ինք­ներս հա­մոզ­ված ենք, որ պատ­շաճ ու­շադ­րու­թյան դեպ­քում մեր ա­մա­ռա­նո­ցա­վա­նը կդառ­նա մի նոր Ծաղ­կա­ձոր՝ հա­յոց մայ­րա­քա­ղա­քի քթի տակ:
Հա­վա­տա­ցեք, Մի­շե­լից Մկր­տիչ վե­րա­դար­ձող­ներ շատ կլի­նեն, ե­թե միայն ա­մա­ռա­նո­ցա­վա­նում մշ­տա­պես խմե­լու ջուր լի­նի:


Սա­սուն ԾԻ­ՐՈՒ­ՆՅԱՆ
Ա­շոտ ՄՈՒՂ­ՆԵ­ՑՅԱՆ
Հրայր ՊԱՏ­ՎԱ­ԿԱ­ՆՅԱՆ
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
և ու­րիշ­ներ

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ