ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հուղարկավորության ժամանակ հանգուցյալն «ուղերձ է հղել» այն աշխարհից

Հուղարկավորության ժամանակ հանգուցյալն «ուղերձ է հղել» այն աշխարհից
16.10.2019 | 10:10

Իռլանդիայում հանգուցյալն անդրշիրիմյան աշխարհից ուղերձ է հղել հարազատներին։ Սեփական հուղարկավորության ժամանակ, երբ հանգուցյալի դագաղը փոսն են իջեցրել, նրա իսկ խնդրանքով հարազատները միացրել են վերջինիս՝ նախապես ձայնագրած ուղերձը։
«Այս ինչ եք անում, այս որտեղ եմ ես։ Կարծես ինչ-որ փայտե արկղի մեջ եմ, հանեք ինձ այստեղից»,- ասել է հանգուցյալը նախապես արած ձայնագրության մեջ։ Համացանցի օգտատերերը տեսանյութը տարբեր կերպ են մեկնաբանել։ «Երազանքների հուղարկավորություն», «Աստվածային հրաշք» ու տարաբնույթ այլ մեկնաբանություններ են թողել մարդիկ։


Հանգուցյալի հարազատները պատմել են, որ տղամարդը չի ցանկացել, որ իր հուղարկավորության ժամանակ բարեկամներն ու ընկերները տխրեն, դրա համար էլ որոշել է բոլորի համար անակնկալ ձայնագրություն թողնել, որ ուրախությամբ, այլ ոչ թե լացով իրեն այն աշխարհ ուղարկեն։

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ