ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Աշ­խա­տողն ի­րա­վա­ցիո­րեն ակն­կա­լում է իր կեն­սա­կան ու­ժե­րի, գոր­ծադ­րած ջան­քե­րի ար­ժա­նի գնա­հա­տում և ար­դա­րա­ցի վար­ձատ­րու­թ­յուն»

«Աշ­խա­տողն ի­րա­վա­ցիո­րեն ակն­կա­լում է իր կեն­սա­կան ու­ժե­րի, գոր­ծադ­րած ջան­քե­րի ար­ժա­նի գնա­հա­տում և ար­դա­րա­ցի վար­ձատ­րու­թ­յուն»
08.10.2019 | 00:51

Ցան­կա­ցած երկ­րի կա­յուն զար­գա­ցու­մը, տն­տե­սա­կան ա­ճը հնա­րա­վոր չեն ա­ռանց ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քի ա­պա­հով­ման, ո­րի խոր­հուրդն ա­ռա­վել ըն­դգ­ծե­լու նպա­տա­կով Արհ­միու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին կոն­ֆե­դե­րա­ցիան հոկ­տեմ­բե­րի 7-ը հայ­տա­րա­րել է Ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քի հա­մաշ­խար­հա­յին օր:

Ար­ժաա­պա­տիվ աշ­խա­տան­քի օր­վա կա­պակ­ցու­թյամբ «Ի­րա­տե­սը» զրու­ցեց Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Է­ԴՈՒԱՐԴ ԹՈՒ­ՄԱ­ՍՅԱ­ՆԻ հետ:
-Հան­րու­թյան կյան­քում աշ­խա­տան­քը մշ­տա­պես կարևոր­վել է, քան­զի այն ոչ միայն ըն­տա­նի­քի ու երկ­րի ամ­րապ­նդ­ման, այլև լիար­ժեք կյան­քի ա­պա­հով­ման միակ գրա­վա­կանն է: Աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ 2008 թվա­կա­նից հոկ­տեմ­բե­րի 7-ը հռ­չակ­վեց ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին օր: Ըստ Ձեզ, ո՞րն է ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քը:
-Գի­տե՞ք ինչ, աշ­խա­տող մար­դը պետք է զգա, որ, ան­կախ սո­ցիա­լա­կան դրու­թյու­նից, ըն­տա­նե­կան վի­ճա­կից կամ տա­րի­քից, իր աշ­խա­տանքն անհ­րա­ժեշտ է պե­տու­թյան կա­յաց­ման հա­մար, ուս­տի ի­րա­վա­ցիո­րեն ակն­կա­լում է իր կեն­սա­կան ու­ժե­րի, գոր­ծադ­րած ջան­քե­րի ար­ժա­նի գնա­հա­տում և ար­դա­րա­ցի վար­ձատ­րու­թյուն: Յու­րա­քան­չյուր աշ­խա­տող ցան­կա­նում է և պետք է ու­նե­նա ա­պա­հով, ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տանք և ար­դա­րա­ցի վար­ձատ­րու­թյուն, ո­րոնց շնոր­հիվ նա կհո­գա ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը, կու­նե­նա ա­ռող­ջու­թյու­նը չխա­թա­րող աշ­խա­տան­քա­յին նոր­մալ պայ­ման­ներ:
Ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քը են­թադ­րում է ոչ միայն բնակ­չու­թյան զբաղ­վա­ծու­թյուն, այլև աշ­խա­տան­քի ար­դար վար­ձատ­րու­թյուն, աշ­խա­տան­քի անվ­տանգ պայ­ման­նե­րի ա­պա­հո­վում, ո­րոնք էլ հան­դի­սա­նում են թե՛ Արհ­միու­թյուն­նե­րի մի­ջազ­գա­յին կոն­ֆե­դե­րա­ցիա­յի և թե՛ Հա­յաս­տա­նի Արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քա­յին հար­ցե­րը:
Աշ­խա­տող մար­դը չպետք է աղ­քա­տու­թյան շե­մից այն կողմ ապ­րի, դա պար­զա­պես ա­նըն­դու­նե­լի է Հա­յաս­տա­նի հա­մար։ Բանն այն է, որ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը Հա­յաս­տա­նում 55 հա­զար դրամ է, մինչ­դեռ նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղը, նե­րա­ռյալ մթեր­քը, ապ­րանք­ներն ու կո­մու­նալ վճա­րում­նե­րը, շուրջ 63 550 դրամ է։ ՈՒս­տի ող­ջու­նե­լի է այն փաս­տը, որ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղովն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նեց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռա­ջար­կած օ­րեն­քի նա­խա­գի­ծը, ո­րով ա­ռա­ջարկ­վում էր ամ­սա­կան նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը 55 հա­զար դրա­մից բարձ­րաց­նել՝ դարձ­նե­լով 68 հա­զար, ին­չի ար­դյուն­քում կբարձ­րա­նան մոտ 57 հա­զար պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի և մաս­նա­վոր հատ­վա­ծի մոտ 130 հա­զար աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը:
Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան տխուր ի­րա­վի­ճա­կի դրսևո­րում է գոր­ծազր­կու­թյան մա­կար­դա­կը, ո­րը 2019 թվա­կա­նի 1-ին ե­ռամ­սյա­կում կազ­մել է 21,9 տո­կոս: Դա նշա­նա­կում է, որ հան­րա­պե­տու­թյան աշ­խա­տու­նակ, ակ­տիվ մար­դիկ, ով­քեր կա­րող են ներդ­րում ու­նե­նալ մեր տն­տե­սու­թյու­նում, ան­գոր­ծու­թյան են մատն­ված, նրանց նե­րու­ժը չի օգ­տա­գործ­վում: Բազ­մա­թիվ մար­դիկ կա­րիք ու­նեն աշ­խա­տան­քի, աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, ար­ժա­նա­պա­տիվ վար­ձատ­րու­թյան և աշ­խա­տե­լու հա­մար հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի։ Այս խն­դիր­նե­րի լու­ծու­մը գտն­վում է կա­ռա­վա­րու­թյան օ­րա­կար­գում, խն­դիր­ներ, ո­րոն­ցով մտա­հոգ է նաև Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիան։
-2019 թ. մա­յի­սի 14-ին Աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան, ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան, Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի և Հա­յաս­տա­նի գոր­ծա­տու­նե­րի հան­րա­պե­տա­կան միու­թյան միջև ստո­րագր­վեց «Ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տանք» ազ­գա­յին ծրա­գի­րը, ո­րով սահ­ման­վե­ցին 2019-2022 թթ. ԱՄԿ-ի և Հա­յաս­տա­նի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան գե­րա­կա­յու­թյուն­նե­րը: Ի՞նչ ակն­կա­լիք­ներ ու­նեք այդ ծրագ­րից:
-Հա­մոզ­ված եմ, որ այդ ծրագ­րով կա­պա­հով­վեն ան­ձի հա­մար ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քի ե­րաշ­խիք­ներ։ Այն կն­պաս­տի օ­րեն­սդ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի մի­ջո­ցով աշ­խա­տան­քա­յին ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը, զբաղ­վա­ծու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան բա­րե­լավ­մանն ու կո­լեկ­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ամ­րապ­նդ­մա­նը: Ծրա­գի­րը լրա­ցու­ցիչ խթան կհան­դի­սա­նա և հնա­րա­վո­րու­թյուն կս­տեղ­ծի երկ­րում սո­ցիա­լա­կան գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­կար­գի շա­րու­նա­կա­կան զար­գաց­ման հա­մար:
Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիան հույս է հայտ­նում, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան 2019-2022 թթ. «Ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տանք» ազ­գա­յին ծրա­գի­րը երկ­րում կար­մա­տա­վո­րի ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քը՝ որ­պես երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան զար­գաց­ման կարևոր բա­ղադ­րիչ:
-Ո­րո՞նք են ծրագ­րի գե­րա­կա­յու­թյուն­նե­րը:
-Ծրա­գի­րը ե­րեք գե­րա­կա­յու­թյուն ու­նի. ա­ռա­ջինն աշ­խա­տան­քա­յին ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րումն է, որ­տեղ օ­րեն­սդ­րու­թյան վե­րա­նա­յում կլի­նի։ Գե­րա­կա­յու­թյուն­նե­րից երկ­րոր­դը զբաղ­վա­ծու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան բա­րե­լա­վումն է, այ­սինքն` կա­նանց ու տղա­մարդ­կանց, խո­ցե­լի խմ­բե­րի հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ստեղ­ծու­մը։ Եր­րորդ գե­րա­կա­յու­թյունն ուղղ­ված է սո­ցիա­լա­կան երկ­խո­սու­թյա­նը, ո­րը են­թադ­րում է գոր­ծա­տու­նե­րի միու­թյան և շա­հագր­գիռ այլ կող­մե­րի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն: Ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման ար­դյուն­քում ակն­կալ­վում է զբաղ­վա­ծու­թյան խթան­ման մի­ջո­ցով աշ­խա­տող աղ­քատ­նե­րի թվա­քա­նա­կի կր­ճա­տում, աշ­խա­տան­քի վար­ձատ­րու­թյան հա­մա­կար­գի ար­դիա­կա­նա­ցում, աշ­խա­տան­քա­յին ի­րա­վուն­քի ինս­տի­տու­տի հետևո­ղա­կան կա­յա­ցում` ուղղ­ված աշ­խա­տող­նե­րի պաշտ­պան­վա­ծու­թյան վս­տա­հե­լիու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­մանն ու ամ­րապ­նդ­մա­նը: Միա­ժա­մա­նակ նա­խա­տես­վում է, որ կհա­ջող­վի կր­ճա­տել ոչ ֆոր­մալ զբաղ­վա­ծու­թյու­նը, կա­պա­հով­վի աշ­խա­տան­քի շու­կա­յում աշ­խա­տու­ժի ա­ռա­ջար­կի և պա­հան­ջար­կի հա­վա­սա­րակշ­ռու­թյան հնա­րա­վո­րինս բարձր մա­կար­դակ, կկր­ճատ­վի բնակ­չու­թյան շր­ջա­նում գոր­ծազր­կու­թյու­նը: Սրանք քայ­լեր են, ո­րոնք կն­պաս­տեն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տն­տե­սու­թյան զար­գաց­մանն ու ամ­րապ­նդ­մա­նը:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 21793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ