ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վիր­տուալ կա­ռա­վար­վող եր­կիր

Վիր­տուալ կա­ռա­վար­վող եր­կիր
08.10.2019 | 00:46
Այ­սօր ի­րա­դար­ձու­թյուն­ներն այն­քան ա­րագ են հա­ջոր­դում ի­րար, որ հա­սա­րա­կու­թյու­նը, դեռ մե­կը չմար­սած, մյու­սի քն­նարկ­ման ծի­րում է հայ­տն­վում։ Սա է պատ­ճա­ռը, որ մենք հետևո­ղա­կան չենք նաև այն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հան­դեպ, ո­րոնք ա­մեն օր մեզ մա­տու­ցում է երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը։ Այս շր­ջապ­տույ­տում հա­սա­րա­կու­թյա­նը հեշտ է նաև կարևոր թե­մա­նե­րից շե­ղել՝ աղմ­կա­հա­րույց հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լով, ին­չը քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի հետ ընդ­հան­րա­պես կապ չու­նի։ Ողջ հա­մա­ցան­ցը կա­րող է օ­րե­րով քն­նար­կել Անդ­րա­նիկ Քո­չա­րյան-Ար­փի­նե Հով­հան­նի­սյան հե­ռա­կա բա­նա­վե­ճը, Բե­լա Քո­չա­րյա­նի հան­դի­պու­մը ՌԴ ղե­կա­վա­րի հետ, լու­տանք­ներ տե­ղալ ա­ջու­ձախ, բայց, օ­րի­նակ, քն­նարկ­ման հարց չի դառ­նում, թե ՌԴ-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա կն­ճիռ­ներն ին­չու՞ չեն հարթ­վում, գա­զի գնի հար­ցը ին­չու՞ ա­միս­ներ շա­րու­նակ վերջ­նա­կան լու­ծում չի ստա­նում և, ի վեր­ջո, ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գոր­ծըն­թացն ին­չու՞ է ար­գե­լակ­վել, ու՞մ մեղ­քով։ Սրանք ըն­դա­մե­նը վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­ներն են, իսկ քա­նի-քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, խոս­տում­ներ են հն­չել այս 1,5 տար­վա ըն­թաց­քում, ո­րոնք մենք ան­գամ չենք էլ հի­շում՝ կա­խար­դա­կան փայ­տի­կից սկ­սած մինչև 500 մի­լիոն դո­լա­րի ներդ­րու­մա­յին նա­խագ­ծեր, հա­րյու­րա­վոր աշ­խա­տա­տե­ղեր և 2050-ին` դրախ­տա­յին եր­կիր։ Այս խոս­տում­նե­րը «նստ­վածք» չեն թող­նում, չեն հիշ­վում, ո­րով­հետև դրանց ան­մի­ջա­պես հա­ջոր­դում են ոչ պա­կաս աղմ­կոտ քայ­լեր ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ։ Օ­րի­նակ, «800 հա­զար ան­բան­ներ նս­տած են 350 հա­զար աշ­խա­տող­նե­րի վզին», «աղ­քա­տու­թյու­նը մարդ­կանց ու­ղե­ղում է», «80 հա­զար դրա­մով մի աշ­խա­տեք, ոչ­խար պա­հեք», էլ չենք խո­սում «պա­տե­րին ծե­փե­լու», «վզից բռ­նե­լու, աս­ֆալ­տին փռե­լու» օ­պե­րա­ցիա­նե­րի մա­սին։ Իսկ երբ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի դո­զան շատ մեծ է լի­նում, դրանք իս­պառ չե­զո­քա­նում են դա­տա­րա­ններ շր­ջա­փա­կե­լով, դա­տա­վոր­նե­րի հան­դեպ ճն­շում­ներ գոր­ծադ­րե­լով, ՍԴ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման վե­րա­բե­րյալ նա­խա­գիծ մշա­կե­լով։ Բայց կա բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը մո­ռա­ցու­թյան մատ­նե­լու լա­վա­գույն խա­ղա­քար­տը. երբ բո­լոր մե­քե­նա­յու­թյուն­նե­րը սպառ­ված են, գոր­ծի է դր­վում ա­մե­նա­կա­րող ԱԱԾ-ն, ո­րը միշտ մի քրեա­կան գործ ու­նի պա­հած «սև օր­վա» հա­մար։
ՈՒ այս­պես ա­մեն օր մեր կյան­քի, վիր­տուալ ի­րա­կա­նու­թյան, ո­րում ապ­րում են մեր բո­լոր իշ­խա­նա­վոր­նե­րը՝ շար­քա­յին չի­նով­նի­կից մինչև բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա, ան­բա­ժան մաս են կազ­մում քա­ղա­քա­կան գզվռ­տոց­նե­րը, սև-սպի­տակ խա­ղե­րը, անմ­տու­թյուն­նե­րը, չմ­տած­ված քայ­լե­րը։ Չկա քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, ա­պա­գա­յի մշակ­ված ու ի­րա­տե­սա­կան սցե­նար, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հս­տակ ծրա­գիր։ Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով եր­կիր ենք զար­գաց­նում, ստա­տուս­նե­րով հա­րա­բե­րու­թյուն­ներ կար­գա­վո­րում, լայ­վե­րով հա­թա­թա­ներ տա­լիս, իսկ ի­րա­կա­նու­թյուն այդ­պես էլ չենք ու­զում վե­րա­դառ­նալ։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4227

Մեկնաբանություններ