ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինչ փոխվեց մեկ տարում, որ դատախազությունը գրեթե կատարյալ դարձավ

Ինչ փոխվեց մեկ տարում, որ դատախազությունը գրեթե կատարյալ դարձավ
01.07.2019 | 22:13

«Վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ: Սա չի նշանակում՝ անթերի, ես կարծում եմ՝ մեզանից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, և, ցավոք, դժվար է ասել` կկարողանանք մենք հասնել կատարելության, թե ոչ: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, դնում է նրա առաջ»,- այսօր ՀՀ դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը: Բավական հետաքրքիր է ստացվում Փաշինյանի մոտ բառախաղով մոլորեցնել մարդկանց: Ի?նչ է մեկ տարվա ընթացքում դատախազությունում փոխվել, որ այն դարձել է կատարյալից մեկ աստիճան ցածր: Պարզապեոս մեկ տարի առաջ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր Ռոբերտ Քոչարյանին դատարանում պետք է մեղադրի սահմանադրական կարգը տապալելու համար: Եթե, ըստ Փաշինյանի, սա է դատախազության վերափոխման ցուցանիշը, ուրեմն նա ճիշտ է: Այլապես դժվար է պատկերացնել, որ գլխավոր դատախազությունում ամեն ինչ նույնն է մնացել, կադրային փոփոխություններ չեն եղել, անգամ գլխավոր դատախազն է տեղում մնացել, բայց ամեն ինչ կատարյալ է դարձել: Փաստորեն, իրավական ընդամենը մեկ գործ էր հարկավոր, որ մի ողջ կառույց, որ տարիներ շարունակ բազմաթիվ խնդիրների մեջ է մեղադրվել, «մաքրագործվի»:


Սա կարող էր ծիծաղելի լիներ, եթե այդքան տխուր չլիներ: Տեսնես`դատախազության աշխատակիցների աչքերին նայելով, Փաշինյանը հայտնաբերե?ց «նոր» Հայաստանը, թե? «հին» Հայաստանի անցյալից եկող հայացքներն էին նրան հանդիպում, չնայած նա համառորեն անցյալի առաջ կարմիր լույս է վառել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ