ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները հեշտացված կարգով ՌԴ անձնագիր կստանան

Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները հեշտացված կարգով ՌԴ անձնագիր կստանան
25.04.2019 | 00:03

Լուգանսկի և Դոնեցկի շրջանի բնակիչներին հեշտացված կարգով ՌԴ անձնագրեր ստանալու մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը: Այդ մասին տեղեկացնում է Korrespondent. net կայքը` հղում անելով Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությանը:

Նշվում է, որն որոշումն ընդունվել է «մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունը պաշտպանելու» իրավունքի, ինչպես նաև միջազգային մի շարք իրավական սկզբունքների ու նորմերի հիման վրա:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Ուկրաինայի նշված տարածքների բնակիչները ՌԴ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից հաստատված լիազոր տարածքային մարմիններին:
Հայտարարության հետ միասին ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները պետք է մի շարք փաստաթղթեր ներկայացնեն:
Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովը ՌԴ նախագահի վերոնշյալ որոշմանը արդար և բնական բնորոշումն է տվել. «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների քաղաքացիների համար չափազանց կարևոր իրադարձություն է: Սա Ռուսաստանի պարտքն է ռուսերեն խոսող և ռուսական մտածողություն ունեցող մարդկանց նկատմամբ, որ ծանր իրավիճակում են հայտնվել պաշտոնական Կիևի ճնշող գործողությունների պատճառով: Նման պայմաններում պարոն Պուտինի որոշումը բացարձակապես արդար և անխուսափելի է: ՌԴ անձնագրեր ստանալով` մարդիկ իրենց ավելի ազատ ու անվտանգ կզգան»:
Ներկայումս ՌԴ-ում այդ շրջաններից եկած մոտ 1 մլն մարդ է ապրում: Նրանցից 77 հազարը ժամանակավոր ապաստան է ստացել կամ փախստական է համարվում:



Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ