ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Վանեցյանը ստացավ առաջին «հարվածը»

Վանեցյանը ստացավ առաջին «հարվածը»
02.04.2019 | 23:23

Այսօր Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Մարգարիտա Ազարյանին, որը զբաղեցնում էր վարչապետի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:

Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»:


Իսկ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:
Փաստորեն, ներիշխանական «մարտերի» մեկնարկը տրվեց։ Փաշինյան-Վանեցյան հարաբերություններում առկա խնդիրների մասին կուլիսային խոսակցությունները նոր չեն։ Եվ ահա Փաշինյանն անցավ գործողությունների։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ