Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Քննարկվեցին Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի մանրամասները

Քննարկվեցին Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի մանրամասները
25.02.2019 | 15:19

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանրային իրազեկման հանդիպում Համաշխարհային բանկի հետ քննարկվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի Բնապահպանական և սոցիալական կառավարման, ինչպես նաև Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ:

Հանրային լսումներին մասնակցում էին ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանների ներկայացուցիչներ:

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը Հայաստանում իրականացնում է 2009 թվականից։ Նպատակն է վերանորոգել համայնքները մարզկենտրոնների հետ կապվող ճանապարհները՝ գյուղացիների համար հասանելի դարձնելով շուկաները, ծառայությունները։ Ծրագրի շրջանակներում նախ կատարվում է ճանապարհների ընտրությունը, ըստ համապատասխան չափորոշիչների։ Ընտրվում են այն ճանապարհները, որոնք առաջնահերթ վերականգնման ենթակա են։ 2009-2018թթ. ՀԲ-ի և ՀՀ կառավարության հետ համատեղ ֆինանսավորվել է մոտ 440 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնում։ Լյուդմիլա Աղաբեկյանը նշեց, որ ծրագիրն արդյունավետ է, քանի որ բնակիչները մշտապես իրենց գոհունակությունն են հայտնել ճանապարհների վերականգնումից հետո։


Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի սոցիալական և բնապահպանական հարցերով մասնագետ Շուշան Քուրքչիյանը մանրամասն ներկայացրեց Բնապահպանական և սոցիալական կառավարման և Վերաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթերի նախագծերի բովանդակությունը։ Նա նաև ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում սոցիալական և բնապահպանական զգալի ազդեցություններ չեն սպասվում։ Ճանապարհների վերանորոգումն իրականացվում է գոյություն ունեցող ճանապարհների ծրագծով և ներառում է ճանապարհահատվածների ծածկի վերականգնման աշխատանքները, ջրահեռացման համակարգերի վերականգնման ու անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը։ Ճանապարհների լայնացումներ և ծրագծի փոփոխություն չեն նախատեսվում, ուստի լրացուցիչ հողեր օտարելու կարիք չկա։ 2009 թվականից ծրագիրն իրականացվում է, և մինչ այժմ ոչ մի խնդիր չի ծագել, սակայն այնուամենայնիվ Վերաբնակեցման ու Բնապահպանական և սոցիալական կառավարման քաղաքականության շրջանակային փաստաթղթերը պատրաստվում են, որպեսզի խուսափեն անակնկալներից, և հնարավոր լինի կարգավորել խնդիրները դրանց առաջացման դեպքում։


Հանդիպման ավարտին կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի պատասխանատուների և մարզպետարանների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ ակտիվ քննարկում։ Արծարծվող հարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհների վերականգնման նախագծի քննարկումներին մարզպետարանների մասնագետների ակտիվ ներգրավմանը, ճանապարհների երաշխիքային սպասարկմանը և այլ խնդիրների։

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ