ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից՝ կատարելով մեկ այլ ապօրինություն. Մայրապետյանի փաստաբանական խումբ

ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից՝ կատարելով մեկ այլ ապօրինություն. Մայրապետյանի փաստաբանական խումբ
09.01.2019 | 01:09

Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին և վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այս քայլն արել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում:

Այս մասին ասվում է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն:

Եզրակացություն. ՄԻԵԴ-ի ճնշման ներքո՝ ՀՔԾ-ն ստիպված լինելով շտկել է իր մեկ ապօրինի գործողությունը, սակայն միաժամանակ կատարել է մեկ այլ ապօրինություն. առանց որևէ հիմնավորման, կյանքին և առողջությանը սպառնացող ակնհայտ վտանգի առկայության պարագայում Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից:

Հաշվի առնելով, որ Սամվել Մայրապետյանի գործով զբաղվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, լիահույս ենք, որ այս հարցը ևս կստանա իր արդարացի լուծումը և Սամվել Մայրապետյանին վերջապես հնարավորություն կընձեռվի բուժում ստանալ Գերմանիայի այն նույն կլինիկայում, որտեղ արդեն մեկ անգամ փրկել են նրա կյանքը:

Հիշեցնենք, որ գործարար, «Հ2» հեռուստաընկերության տնօրեն և սեփականատեր Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ