«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեքսիկայում բարերի վրա հարձակումների հետևանքով սպանվել է առնվազն 15 մարդ

Մեքսիկայում բարերի վրա հարձակումների հետևանքով սպանվել է առնվազն 15 մարդ
09.07.2018 | 22:28

Կիրակի գիշերը առնվազն 15 մարդ է սպանվել Մեքսիկայի Նուևո-Լեոն նահանգի Մոնտերեյ քաղաքի բարերի վրա հարձակումների ալիքի հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Մեքսիկայի դատախազությանը հղմամբ:

Նշվում է, որ գրանցվել է 6 հարձակում տարբեր բարերի վրա: Ամենաշատ՝ 9 մարդ է մահացել Rancho Viejo բարի հաճախորդների գնդակահարության հետևանքով: Մնացյալ վայրերում սպանվել է մեկ-երկուական մարդ: Նշվում է նաև բազմաթիվ վիրավորների մասին:

Բոլոր հարձակումները կատարվել են գրեթե միաժամանակ: Cronica պորտալը նշում է, որ բոլոր բարերը վերահսկել են, այսպես կոչված, «Հյուսիս-արևելք» կարտելի ներկայացուցիչները, իսկ նրանց վրա հարձակվել են հակամարտող «Ծոց» կարտելի անդամները: Բանդաները վիճարկում են տարածքների վերահսկողությունը ԱՄՆ ուղարկվող թմրանյութերի մշակման համար:

Միևնույն ժամանակ, Տամաուլիպաս նահանգում գնդակահարվել է տեղական բանտի տնօրենը: ՈՒմբերտո Վեգան ղեկավարում էր Նուևո Լարեդոյի պատիժների իրականացման կենտրոնը, նրա մեքենայի վրա կրակել են այդ քաղաքի փողոցում, հայտնում է նահանգի դատախազությունը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ