«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության
09.07.2018 | 22:04

Հատուկ քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։
Նա 2008-ի մարտի 1-ին Երևանի կայազորի պետն էր և, ըստ տեղեկությունների՝ մասնակցութուն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։ Հենց մարտի 1-ից հետո՝ 2008 թ. ապրիլի 15-ի հրամանագրով նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ