ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նիկոլ Փաշինյան. Իրավապահներին հանձնարարել եմ, ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհին

Նիկոլ Փաշինյան. Իրավապահներին հանձնարարել եմ, ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհին
05.07.2018 | 22:28

Ես իրավապահ մարմիններին հանձնարարել եմ, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածին ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվեն, հարց է՝ այնտեղ եղել են չարաշահումներ, թե ոչ: Եթե պարզվի, որ եղել են, իհարկե, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն` Քաջարանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակիչներից մեկի հարցին, թե ինչու ճանապարհի շինարարությունն սկսվեց Երևան-Արտաշատից, ոչ թե Մեղրի-Քաջարան հատվածից:

«Մեծ պրոբլեմ է և առեղծված է, թե ինչու այդ ճանապարհի շինարարությունն սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե Մեղրի-Կապան հատվածից: Դա անհասկանալի և անհեթեթ մոտեցման հետևանք է: Երեքշաբթի ինձ մոտ խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-Հարավի» հետ կապված: Լուրջ պրոբլեմներ կան ճանապարհի կառուցման հետ: Այժմ կան մի քանի ներդրումային ծրագրեր, որոնց հեղինակների գաղափարը հետևյալն է՝ Սիսիանից Լիճք ճանապարհ կառուցել: Մենք լրջորեն կքննարկենք Հյուսիս-Հարավի խնդիրը՝ հասկանալու համար, թե ոնց ենք առաջ գնալու և ինչպես ենք լուծելու խնդիրները»,- նշեց վարչապետը: Քաջարանում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց թավշյա հեղափոխության հաղթանակի համար: Նրա խոսքով՝ այն փոփոխությունները, հաղթանակը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել, յուրաքանչյուրի կերտած հաղթանակն է: «Այսօր ՀՀ-ում Սահմանադրության օրն է և Սահմանադրության 2-րդ՝ փոփոխման ոչ ենթակա հոդվածում գրված է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ես եկել եմ ձեզ ասելու, որ այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին և տարվա բոլոր օրերին և միշտ իշխանությունը պատկանելու ժողովրդին: Եվ որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել ժողովրդի իշխանության վրա»,- ասաց Ն. Փաշինյանը:


Վարչապետի այցն ունի գործնական նպատակ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին, որոնք առաջնահերթ պետք է լուծվեն: «Այս այցի արդյունքներով մենք շատ կոնկրետ որոշումների ենք հանգել: Այդ որոշումներից ամենակարևորը հետևյալն է. դուք գիտեք, որ 2018 թ. պետական բյուջեով սուբվենցիաների, այսինքն, կառավարություն -տեղական ինքնակառավարման մարմիններ համատեղ ծրագրերի իրականացման համար գումարներ նախատեսված չեն եղել: Վերջին շրջանում կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքագրվող գումարներից 10 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար և այդ ծրագիրը լինելու է շարունակական»,- հայտարարեց վարչապետը:


Քաջարանցիներից մեկի՝ կրթության որակի բարձրացման, համալսարանների խնդիրների վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք երբ որևէ համալսարանի որպես պետություն լիցենզիա ենք տալիս, պետք է նաև պատասխանատվություն կրենք, թե այդ համալսարանում պատշաճ մակարդակի կրթություն տալիս են, թե ոչ: Մեր համալսարաններում թափուր տեղի խնդիրը կա և կա որակյալ մասնագետի խնդիր, բայց մեր երկրում դիպլոմավորներն այնքան շատ են: Այսօր հազարավոր մարդիկ կան, որ ասում են՝ բարձրագույն կրթություն ունեմ, աշխատանք չունեմ: Ավարտողը պետք է կարողանա աշխատանքի անցնելու հնարավորություն ունենա»: Մանկական ամառային ճամբարների վերականգնման հարցին մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք չէ սպասել, թե երբ կառավարությունը 500 մլն դրամ գումար կտրամադրի, որ երեխաները հանգստանան: Նրա խոսքով՝ պետք է լինել ավելի նախաձեռնող, կարելի է բնագիտական արշավներ, բակային ճամբարներ կազմակերպել. «Ձեր ասածը կընդունեմ ի գիտություն, կտեսնենք՝ ինչ հնարավորություններ կան, բայց պետք է նախաձեռնող լինել ամեն ինչում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ