«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կիևում գնդակահարել են լրագրող Արկադի Բաբչենկոյին

Կիևում գնդակահարել են լրագրող Արկադի Բաբչենկոյին
30.05.2018 | 17:26

Անհայտ անձինք կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի մեջքին՝ Կիևի Դնեպրովսկի թաղամասում գտնվող իր տանը: Ստացած վնասվածքներից «շտապ օգնության» ավտոմեքենայում նա մահացել է:

Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոն հայտնել է, որ սպանության վկա դարձել է նրա կինը, որն այդ պահին լոգասենյակում էր: «Նա աղմուկ լսեց, դուրս եկավ ու տեսավ արնաշախաղ տղամարդուն: Շտապօգնություն կանչեց, նրան տարան, նա մահացավ շտապօգնության ավտոմեքենայում»,- պատմել է Տրակալոն: Հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ