«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին

Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին
24.05.2018 | 12:24

«Մեր տեղեկություններով՝ իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին: Այս օրերին թե կառավարությունում, թե նախագահականում ստեղծվել են ներքին խմբեր, որոնք ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը: Նպատակը սուպերվարչապետության վերացումն է, ՀՀ նախագահի լիազորությունների մեծացումը, լիազորությունների վերաբաշխումը վարչապետի ու ԱԺ-ի միջև, հակակշռող մեխանիզմների ստեղծումը: Այս երկու հանձնաժողովներն ակտիվ աշխատանքներ են տանում, որի վերջնարդյունքը կլինի արդեն միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, կոնկրետ քայլեր ձեռնարկելը, օրենքներում, Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություններ անելը: Սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտությունը պայմանավորված է նոր քաղաքական իրավիճակով»,- գրում է «Հրապարակը»:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ