«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԻՊ. Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ, այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր

ՄԻՊ. Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ, այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր
02.05.2018 | 00:22

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ. «Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների: Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել լիարժեք ու գիտակցել, որ իր կարևոր աշխատանքով կոչված է երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները: Շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը:

Խոսքը հատկապես վերաբերում է սոցիալական ցանցերին, որտեղ նկատվում է նաև ակնհայտ ատելություն և նույնիսկ թշնամանք կոնկրետ անձանց նկատմամբ: Լրատվամիջոցներին ու լրագրողներին կրկին հորդորում ենք հեռացնել իրենց հրապարակումների ներքո ծավալվող՝ անհանդուրժողականություն ու ատելություն պարունակող մեկնաբանությունները: Ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակազմի կողմից ձեռնարկվում են առավելագույն ջանքեր՝ օրենքով նախատեսված իրավասության սահմաններում երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները»:

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ