ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Գագիկ Հարությունյան. Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված

Գագիկ Հարությունյան. Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված
28.02.2018 | 13:18

Բարձրագույն դատական խորհուրդն օժտված չէ արդարադատական գործընթացին միջամտելու լիազորությամբ. նա կարող է օգտվել առկա գործիքակազմից, որը վերաբերում է կարգապահական վարույթներին, որակի գնահատմանը` ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է կոալիցիայի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի առաջին պաշտոնի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, պետք է մտցնել մշտադիտարկման մեխանիզմ՝ վերլուծելու ընդհանրապես ինչ է տեղի ունենում, որտեղ են բացերը:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որպես անկախ մարմին պետք է նպաստի դատական համակարգի անկախությանը՝ օգտագործելով իր գործառույթները: «Եթե մենք դրան չկարողացանք հասնել, միևնույն է, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված, որ մենք կարողանանք հասնել և հանրային իշխանության մոտ և քաղաքական համակարգում գործողության առանցքը դարձնել իրավունքի գերակայությունը: Դրա համար դատական իշխանությունը պետք է կարողանա հակազդել իշխանության մյուս թևերի վրա՝ նրանց իրենց լիազորությունների դաշտում պահելու համար»:
ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, և 5-րդում՝ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:


ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ