ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ցայգ» ՀԸ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

«Ցայգ» ՀԸ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել
09.11.2017 | 12:17

«Ցայգ» ՀԸ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել:

Այս առնչությամբ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2017 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի տեսուչ-հերթապահը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:


Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ խոչընդոտվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված՝ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցիչներ Ալլա Բաղդասարյանի և Արթուր Մարգարյանի աշխատանքը:
Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, երբ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում տեղակայված թիվ 30/08 ընտրատեղամասի մոտ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցիչ՝ օպերատոր Արթուր Մարգարյանը տեսանկարահանել է ընտրատեղամասի հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները, այնուհետև տեսախցիկն ուղղել է քաղաքացի Պ.Է.-ի ուղղությամբ, վերջինս օպերատորից պահանջել է չնկարահանել իրեն, այնուհետև ձեռքով հրել է տեսախցիկը:
Դեպքի առթիվ 2017 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ