«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Եթե դա էլ անեն, կարող ենք մտածել, որ բոլոր օրենքներն անտեսվում են»

«Եթե դա էլ անեն,  կարող ենք մտածել,  որ բոլոր օրենքներն անտեսվում են»
05.09.2017 | 10:51

Կառավարությունը վաճառում է տրանսպորտի նախարարության շենքը: Կառավարության հրապարակած տեղեկանքի համաձայն` վաճառքն իրականացվում է պետական բյուջեում եկամուտների ավելացման նպատակով: Արդյո՞ք վաճառքի արդյունքում չի ձևափոխվի հերթական պատմական նշանակության շենքը, ըստ այդմ նաև հանրապետության գլխավոր հրապարակի արտաքին տեսքը:


Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ տրանսպորտի նախարարության շենքն ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, պայմանագրի համաձայն արտաքին և ներքին կարևոր փոփոխություններ չեն լինելու, ուրիշ բան, որ գուցե երկու սենյակի միջնապատը հանեն, միացնեն:


«Բոլոր դեպքերում` նախընտրելի էր վաճառե՞լը, թե՞ չվաճառելը» հարցին ի պատասխան Մկրտիչ Մինասյանն ասաց, որ պետական գույք է, որը ոնց որ թե չեն կարողանում պահել, վաճառում են. «Եթե հարցնեն իմ կարծիքը, մեր Հանրապետության հրապարակը պետք է մնար որպես վարչական հրապարակ: Հիմա մի տեղ հյուրանոց կլինի, մի տեղ գրասենյակ, լավ է, որ դեռ կառավարությունն այնտեղ նստած է»:


Անդրադառնալով «Մարիոտ» հյուրանոցի արտաքին փոփոխություններին, ասաց, որ բակի կողմից է փոփոխություն եղել, վրան տանիք են դրել, այդքան չի երևում: Ճարտարապետների միության նախագահի կարծիքով` կա նկատելի փոփոխություն, նման բաներ չեն արվում. «Հասարակությունը պետք է ուշադիր լինի: Եթե դա էլ անեն, էլ ի՞նչ, կարող ենք մտածել, որ բոլոր օրենքներն անտեսվում են»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ