Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Անձնագրային ծառայություններն աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ. Ոստիկանության պարզաբանումները՝ ընտրություններին ընդառաջ

Անձնագրային ծառայություններն աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ. Ոստիկանության պարզաբանումները՝ ընտրություններին ընդառաջ
12.03.2017 | 16:23

Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձըհավաստող ժամանակավոր վկայական:


ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում.

1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորածանձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ),

2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշվածժամկետով ժամանակավոր վկայական: Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապեսդիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձըկարողանալու է մասնակցել քվեարկությանը:

Ոստիկանությունը ներկայկացրել է նաև հաշվառման հասցեների փոփոխության կապակցությամբ կատարված հարցումների ամփոփ վերլուծությունը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս են եղել շահագրգիռ անձանց, լրատվական միջոցների հարցումները՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մարզերում իրականացված հաշվառումների վերաբերյալ:

1. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Զեյթունի ուսանողական հանրակացարանում մի քանի օրվա ընթացքում հաշվառվել են թվով 1.000 քաղաքացիներ: Լրատվական ծառայություններից մեկի պահանջով ուսումնասիրվեց 2017թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 6 հասցեում իրականացված հաշվառումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել էր ընդամենը 8 հաշվառում, այդ թվում մեկ անչափահաս երեխայի՝ ծնված 2002թ.:

2. Զանգվածային լրատվության միջոցներով փետրվարի ամսին տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով (ընդ որումգնահատական էր տրվել, որ տեղափոխվողները Գազել մակնիշի մարդատար ավոտմեքենաներով են եկել): Ստուգմամբ գեթ մեկ Մասիսի բնակչիտվյալ չհայտնաբերվեց, ով տվյալ օրերի ընթացքում հաշվառվել էր նշված վարչական շրջանում:

3. 2017 թվականի փետրվարի 15-ին ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցումը, որով պահանջվում էր տրամադրել տեղեկատվություն 2017թ. հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Լուռու մարզի համայնքներում հաշվառում չունեցող անձանց քանակը, ովքեր հաշվառվել են նշված մարզում: Ստուգմամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 182 անձինք հաշվառվել են Լոռու մարզում:

4. Լրատվական կայքերից մեկի 21.02.2017թ. հարցմամբ պահանջվել էր տրամադրել տեղեկատվություն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված հաշվառումների վերաբերյալ: Ստուգմամբ պարզվել է, որ 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով 362ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից: Համեմատություն կատարելու համար ընտրվել է նաև 2016թ. նույն ժամանակահատվածը. 2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում 2016թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի թվով274 ՀՀ քաղաքացի հաշվառվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչության պետական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով՝ միաժամանակ դուրս գրվելով նախկին հասցեի հաշվառումից (2016թ. թվային վերլուծության համար ևս ընտրվել է նույն թվականի ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող անձանց, համարժեք համեմատություն կատարելու նպատակով): Ընդ որում, 2017թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում հաշվառված թվով 362 անձանցից 110-ը վերահաշվառվել են իրենց նախկին բնակության վայրի հասցեով՝ զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ, իսկ 114-ը փոխել են իրենց հաշվառման հասցեն նույն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 2016թ. փետրվարի 1-ից փետրվարի 22-ը ընկած ժամանակահատվածում զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ վերահաշառված անձանց թիվը կազմում է 40: Նույնիսկ պարզ համեմատություն կատարելիս ակնհայտ է, որ հաշառումների ուռճածված լինելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ զորացրված անձանց տվյալները հաշվառվողների քանակից հանելու դեպքում 2016-2017թթ. նույն ժամանակահատվածի համար ստացվում է 252-234հարաբերակցություն:

5. Փետրվար ամսին ստացվել են շահագրգիռ անձանց կողմից ահազանգեր, թե իբր Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Վանաձոր և Մասիս քաղաքներում յուրաքանչյուրում իրականացվել են հազարավոր հաշվառումներ: Յուրաքանչյուր ահազանգի հետքերով իրականացվել են ստուգումներ: ա) 01.02.17թ.-5.02.17թ Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 168 հաշվառում: 168 հաշվառումից 1) 49-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 38-ը - Արաբկիր համայնքի մեկ այլ հասցեից, 3) 13-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ, 4) 45-ը -սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, 5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով, 6) 6-ը- հաշվառում չեն ունեցել, 7) 7-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում: բ) 01.02.17թ.-15.02.17թ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 121 հաշվառում: 121 հաշվառումից 1) 34-ը- հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 33-ը - Քանաքեռ-Զեյթունի համայնքի մեկ այլ հասցեից, 3) 31-ը- ոստիկանության կողմից ստուգմամբ, 4) 10- սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, 5) 10-ը- որպես սեփականատեր սեփականության վկայականով, 6) 3-ը- ունեցել են օտարերկրյա պետության հաշվառում: գ) 01.02.2017թ.-14.02.2017թ. Վանաձոր քաղաքի երկու անձնագրային ծառայությունների կողմից իրականացվել են թվով 165 հաշվառում: 165 հաշվառումից՝ 1) 52-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ (կան նաև այլ տարիների զորացրվածներ, ովքեր ժամանակին չեն վերահաշվառվել, 2) 81-ը Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեից, 3) 27-ը Լոռու մարզի մեկ այլ համայնքից, 4) 4-ը այլ մարզերից, 5) 1-ը ունեցել է Ուկրաինայի հաշվառում: դ) 01.02.2017թ.-17.02.2017թ. Մասիս քաղաքի անձնագրային ծառայության կողմից իրականացվել է թվով 194 հաշվառում (Մասիսի քաղաքումև գյուղական բոլոր համայնքներում): 1) 86-ը հաշվառվել են զորացրվելու կապակցությամբ, 2) 56-ը մարզի ներսում, 3) 44-ը այլ մարզերից և Երևանից, 3) 3-ը հաշվառում չեն ունեցել, 4) 5-ը ունեցել են օտարերկյա պետության հաշվառում:

Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հաշվառման գործընթացն իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությամբսահմանված կարգով: Ոստիկանության կողմից փաստացի բնակության հանգամանքը ստուգելու եղանակով գործընթացը կազմակերպելիսստուգումներն իրականացվում են խստացված ռեժիմով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՅՏՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը գործել է և շարունակում է գործել թափանցիկ, տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ բոլոր հարցումներին տվել է սպառիչ պատասխան: Հաշվառումների քանակական համեմատության վերաբերյալ հարցում է կատարել Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, տարբեր լրատվական ծառայություններ և այլ իրավասու անձինք: Տիկին Բիշարյանի կողմից պահանջվում է շաբաթը մեկ պարբերականությամբ հրապարակել բոլոր անձնագրային ծառայությունների կողմից իրականացրած հաշվառումները: Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես նաև անձնագրային ծառայությունները այս օրերին աշխատում են գերծանրաբեռված ռեժիմով: Աշխատանքներ են տարվում ընտրողների ցուցակները հրապարակելու, դրանք ճշգրտելու, յուրաքանչյուր 10 օրը մեկ պարբերականությամբ ընտրողների թիվը հրապարակելու համար ամբողջական ռեգիստր ներբեռնելու ուղղությամբ և այլն: Այս ամենը կազմակերպելու համար կարելի է ասել ծառայություններն աշխատում են ժամացույցի ճշգրտությամբ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված միջոցառումները ժամանակին ապահովելու համար: Իսկ ամբողջ հանրապետության հաշվառումների թվային վերլուծության հրապարակման համար կխաթարվի ընտրական գործընթացը ՀՀ ոստիկանության մասով՝ ընտրողների ռեգիստրի պատշաճ կարգով վարելու առումով: Այս ընտրություններին կազմավորվել են 1997 ընտրական տեղամասեր (չհաշված քրեակատարողական հիմնարկներինը): Թվային վերլուծությունը իրենից ենթադրելու է 2016 և 2017թթ. համապատասխան ժամանակահատվածի համար ամբողջ տեղամասերում իրականացված հաշվառումների վերհանում, տարբեր կատեգորիաների առանձնացում (զորացրվելու կապակցությամբ է հաշվառվել, թե ոչ, որպես սեփականատեր, սեփականտիրոջ համաձայնությամբ, թե փաստացի բնակության հիմքով, տվյալ համայնքում է հասցեափոխությունը, թե այլ մարզից և այլն):

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ