Եթե կառավարության նիստում վարչապետը չորս անգամ տարբեր ձևերով հարցը չուղղեր փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, ապա հանրությունը բարի լուրին անտեղյակ կմնար։
«Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի և իրականացվող միջոցառումների ժամանակացույցի մասին» նախագիծը ներկայացնելով՝ փոխոստիկանապետն ասաց. «Նախկին տուգանքների վրա 50 % տույժերի ավելացումը նվազեցվում է 25 %-ով»։ Սակայն «գաղտնիքը» բացահայտվեց, երբ Կարեն Կարապետյանը հստակ հարցրեց. «Տուգանքը նվազեցվո՞ւմ է, թե՞ հանվում»։ Փոխոստիկանապետը չորրորդ անգամ նայեց ձեռքի տակ եղած թղթերին և ասաց. «Այո, հանում ենք, պարոն վարչապետ»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ